Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ
Հայաստան

Մեր ու այլոց համավարակային առաջին կիսամյակը. Գալոյան

յս օրերին տնտեսական տեղեկատվության նկատմամբ հետաքրքրությունն աճել է: Պատճառը համավարակն է: Կամ ավելի ստույգ՝ համավարակի ազդեցությունը տնտեսության վրա: Ինչպես նաև այն, որ այս օրերին հրապարակվում է, թե երկրորդ եռամսյակում որ երկրի վրա ինչ ազդեցություն է թողել (և թողնում) նոր կորոնավիրուսը: Իր հոդվածում գրում է տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

ԵՄ վիճակագրության գրասենյակն, օրինակ, հայտարարել է անդամ երկրների տնտեսության 14.4 տոկոսանոց անկման մասին: Երկրորդ եռամսյակում ամենամեծ անկումն արձանագրել է Իսպանիան՝ 18.5 տոկոս: Իսկ ԵՄ առաջամարտիկ (ամենախոշոր տնտեսությունն ունեցող) Գերմանիայում անկումը 10.1 տոկոս է: Երկրորդ խոշոր՝ ֆրանսիական տնտեսության ռեցեսիան 13.8 տոկոս է:

Հասկանալի է, որ մեզ ավելի հետաքրքիր է մեր ու տարածաշրջանային վիճակագրությունը: Առաջին ամփոփ տեղեկությունը, ինչպես միշտ, հրապարակել է Վրաստանը: Այս տարվա առաջին եռամսյակի 5.5 տոկոսանոց ՀՆԱ անկման ցուցանիշը երկրորդ եռամսյակում 12.6 տոկոս է: 2020թ․ հունիսը նախորդ հունիսի նկատմամբ 7.7 տոկոս է: Տնտեսության իրական հատվածում չի կրճատվել միայն հանքահումքային արդյունաբերությունը (այս ոլորտը մեր երկրում նույնիսկ աճ է արձանագրել) և «ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարումը և վերամշակումը»: Սրան զուգահեռ, ի տարբերություն մեր երկրի, Վրաստանում բարձր ինֆլյացիա է գրանցվել՝ 5.7 տոկոս: Հատկապես բարձր է պարենի ու ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ 11.5 տոկոս: Ալկոհոլային խմիչքներինը 9 տոկոս է, տրանսպորտինը՝ 9.3 տոկոս: Ասիական զարգացման բանկի վրացական գրասենյակի պատասխանատուն հայտարարել է, որ մեր հարևան երկրի զբոսաշրջության ոլորտում անկումն առնվազն 60 տոկոս է: Եւ, որ հարկավոր է նոր կրթական ու վերապատրաստման ծրագրեր սկսել՝ փորձելով օգնել այդ ոլորտում ներգրավված տնային տնտեսություններին: Ընդգծման արժանի ևս երկու տեղեկատվություն կա: Lufthansa-ն օգոստոսի 3-ից սկսել է թռիչքները դեպի Վրաստան: Մյունխեն-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ շաբաթական երկուական թռիչք է լինելու: Գերմանիան մի տեսակ առանձնահատուկ վերաբերմունք ունի մեր հարևանների հանդեպ: 170 մլն եվրո արտոնյալ վարկ տրամադրելու և 28.5 մլն եվրո դրամաշնորհ նվիրելու փաստն այլ բառերով չես բնութագրի: Հատկապես, որ այդորակ գործարքների ընդհանուր ծավալն արդեն գերազանցում է 1 մլրդ եվրոյի ցուցանիշը:

Իսկ մեր մյուս հարևանի՝ Ադրբեջանի տնտեսական տեղեկատվությունը համարյա բովանդակազուրկ է: Ինչպես միշտ: Որևէ բան հասկանալու համար հարկավոր է «ոգեկոչել» տողատակ ընթերցելու խորհրդային հմտությունը: Տնտեսության ռեցեսիայի կոնկրետ թվեր առայժմ չկան: Բայց այդ մասին որոշակի պատկերացում կարելի է կազմել տարադրամի կուրսից (աճից) և այն փաստից, որ երկրի ամենահարուստ՝ Նավթային հիմնադրամը 47 տոկոսով ավելի շատ է տարադրամ վաճառել: Առաջին կիսամյակի համար նշվում էր, որ վաճառվել է 4.5 մլրդ դոլար: Իսկ հիմա մանրամասնում են, որ այս հունիսին նախորդի համեմատ 18,5 տոկոսով ավելի շատ դոլար է վաճառվել: Այս երկրի պետական պարտքը անցած տարեվերջին ՀՆԱ-ի 18.9 տոկոսի չափ էր հայտարարված: Իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 20.7 տոկոս: Երկրորդ եռամսյակի ցուցանիշն արդեն 24.5 տոկոս է: Օգոստոսի 3-ին Բաքվի մետրոն փակ էր (համավարակի դեմ պայքարի շրջանակներում): Իսկ ավտոբուս «խցկվել» հնարավոր չէր (բառացի թարգմանություն է): Բայց մամուլը նաև գրում էր, որ բազմաթիվ նախարարների մասնակցությամբ երկրի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում քննարկվում է 2020թ․ պետբյուջեի վերանայման հարցը: Քննարկման թեմաները մանրամասնած չեն: Փոխարենը կա տեղեկատվություն այն մասին, որ թոշակներն ու սոցիալական հատկացում-վճարները չեն նվազեցվի: Հետևաբար կարելի է ենթադրել, որ խորհրդարանում քննարկում են բյուջեի դեֆիցիտի ավելացման և բուն բյուջեի ծախսերի կրճատման հնարավորության հարցերը:

Իսկ մեր մասին ասենք՝ տնտեսության առաջին կիսամյակի մակրոտնտեսական թվերի նախնական տվյալներն են դեռ հրապարակվել: Ամփոփ ու ընդարձակ հաշվետվությունը կլինի օգոստոսի 5-ին: Կլինի ու կարելի կլինի համեմատել: