Խայտառակություն է, երբ ոստիկանը՝ հաղթանդամ տղամարդը, երիտասարդ կանանց ձեռնաշղթաներով բերման է ենթարկում ոստիկանության բաժին
Խայտառակություն է, երբ ոստիկանը՝ հաղթանդամ տղամարդը, երիտասարդ կանանց ձեռնաշղթաներով բերման է ենթարկում ոստիկանության բաժին, դա՞ է կորոնավիրուսի դեմ պայքարը։ Այս մասին մամուլի ասուլիսին ասել է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։
Բանախոսը նկատեց՝ կան իրավիճակներ, երբ ծառայողական պարտականությունների մեջ կարելի է մի փոքր թերանալ, բայց թույլ չտալ բարոյական սխալներ՝ անթույլատրելի է։ Այս համատեքստում գնդապետը հիշեցրեց օրերս Երեւանում արձանագրված դեպքը, երբ ոստիկանության ծառայողը նորածին երեխայի հետ շրջող երիտասարդ կնոջ նկատմամբ դիմակ չկրելու համար արձանագրություն էր կազմել այն դեպքում, երբ կինն ասում էր, որ երեխան իրեն դիմակով տեսնելիս լացում է, սթրեսի է ենթարկվում։
Նրա խոսքով՝ մինչ օրս ընտանիքի անդամներին ստիպում են մեքենայի մեջ դիմակ կրել, եթե այդ նույն անձինք տանը դիմակ չեն կրում, բաց տարածության մեջ մարդուն ստիպում են դիմակ կրել, ինչ է դա նշանակում, դրա պատասխանը չկա, որովհետև իրենց գործը հեշտացնելու համար ոտնահարում են մեր իրավունքները։
«Վստահաբար կարելի է ասել, որ իշխանություններն իրենց ոչ արդյունավետ կառավարման արդյունքում ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, բայց հանկարծ Նիկոլ Փաշինյան և դուք՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, չփորձեք այս ամեն ինչը բարդել ժողովրդի վրա։ Ձերն է մեղավորությունը»,- նշեց գնդապետը։
Շիրինյանը զավեշտալի համարեց ԱԱԽ քարտուղարի հայտարարությանը, թե հուլիսյան իրադարձությունները ղեկավարել և համակարգել է Նիկոլ Փաշինյանը ՝ նշելով, որ շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանն այդ մարտական գործողություններին ընդհանրապես որևէ մասնակցություն չի ունեցել։ Նրա խոսքով՝ այս իշխանության ներկայացուցիչները որ գերատեսչությունում փորձել են ինչ-որ ակտիվություն ցուցաբերել, այդ գերատեսչության աշխատանքները կամ կազմալուծվել են, կամ կազմաքանդվել։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը