Նիկոլ Փաշինյանը 300 մետր ճանապարհը կտրեց մեքենայով և թիկնազորի ուղեկցությամբ (տեսանյութ)
Հուլիսի 31-ին, աշխատանքային օրվա մեկնարկին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Շրջակա միջավայրի նախարարություն՝ նախարարության աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ նախարար, ՔՊ անդամ Ռոմանոս Պետրոսյանին։
Հատկանշական է, որ կառավարության գլխավոր մասնաշենքից մինչև կառավարական 3-րդ մասնաշենք հեռավորությունը մոտ 300 մետր է։ Վարչապետը, որը նախկինում նման հեռավորությունը ոտքով էր կտրում, այսօր գնաց մեքենայով՝ թիկնազորի 4 մեքենաների ուղեկցությամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ մինչև վարչապետի՝ կառավարության գլխավոր մասնաշենքից դուրս գալը, դիպուկահարներն են դուրս եկել:
Հիշեցնենք նաև, որ Ռոմանոս Պետրոսյանը նախարար նշանակվեց հուլիսի 30-ին, Երեկ Կառավարության նիստում նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապեց տեղեկացնել, որ իր որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը, ապա խոսքը փոխանցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի նա կառավարության անդամներին ներկայացնի իր առաջարկը Ռոմանոս Պետրոսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը