2016 թվականից ՔՊ անդամ եմ, սա քաղաքացիական ակցիա է, երեխաների արդար պահանջ. չընդունված դիմորդի ծնողը՝ ԿԳՄՍ նախարարի հայտարարության մասին (տեսանյութ)
Այսօր ԲՈւՀ չընդունված դիմորդները շարունակում են բողոքի ակցիան ԿԳՄՍ նախարարության դիմաց: Դիմորդների ծնողները լրագրողների հետ զրույցում անդրադարձան երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե դիմորդների ակցիան քաղաքական աստառ է ստացել և որ այս ամենի հետևում որոշ ուժեր են կանգնած:
Ծնողներից մեկն ասաց, որ եթե որևէ ոլորտի ղեկավար, որևէ մեկը իր հայացքներում, իր որոշումներում լիարժեք վստահ է, որ ինքը ճիշտ է, երբեք շահարկումների հետևից չի ընկնի: «Մենք երկու անգամ երեկ պահանջեցինք ընդունելություն, սակայն երկու անգամ էլ նախարարը մերժեց, որովհետև ինքը չէր կարող մեր ներկայությամբ հիմնավորել այն, ինչը լայվերում ասում է:
Ինչ վերաբերում է քաղաքական մոտեցումներին, ասեմ, որ որևէ քաղաքական մոտեցում, քաղաքական ուղղվածություն մեր պահանջների մեջ չի կարող գոյություն ունենալ, մենք բոլորս ծնողներով ու դիմորդներով մեկ ասեղ ենք թելում և դա մեր երեխաների ԲՈւՀ ընդունվելու, սովորելու իրավունք է այս պահին, թե չէ ոչ մի քաղաքական մոտիվ գոյություն չունի»,- ասաց նա:
Բողոքի ակցիայի մասնակից դիմորդներից մեկի ծնողն էլ՝ Խաչատուր Նազարեթյանը, լրագրողերի հետ զրույցում ասաց, որ ինքը 2016 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: «Ես 2016 թվականից ՔՊ կուսակցության անդամ եմ, այս շարժման առաջին վայրկյանից այստեղ եմ և ոչ մի անգամ ոչ մի քաղաքական բան չի եղել: Ես ինքս Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից եմ, ես անձամբ երբեք իշխանությունների հասցեին որևէ բան չեմ հնչեցրել ու չեմ էլ պատրաստվում: Սա զուտ քաղաքացիական ակցիա է, երեխաների արդար պահանջն է»,- ասաց նա:


















































Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ երկարատև պատերազմի համար դաշինքը բավականաչափ դիմացկուն չէ