Պատգամավոր Հայկ Սարգսյանի բազմամարդ ու նարգիլեով փարթին Սևանի ափին (լուսանկարներ, տեսանյութ)
Կորոնավիրուսային համաճարակի և արտակարգ դրության այս օրերին իշխանական մի շարք արտոնյալ ներկայացուցիչներ զբաղված են բազմամարդ «փարթիներ» կազմակերպելով, որոնք, բնականաբար, անպատիժ ու անհետևանք են մնում, գրում է antifake.am-ը։
Այս պահին Սևանա լճի «Սպիտակ Շորժա» (“White Shorja”) անունով լողափում, որը պատկանում է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանին, մեծ և բազմամարդ փարթի է կազմակերպվել Հայկ Սարգսյանի, նրա մտերիմների և հարյուրից ավելի անձանց մասնակցությամբ։
Իշխանական պատգամավորի կազմակերպած լողափնյա փարթին, որի ընթացքում երգել է նաև Գոռ Սուջյանը, անցնում է քեֆ ուրախությամբ ու պարերով։ Երեկոն լողափին ավելի թեժ է՝ դիսկոտեկայով ու ավելի շատ մարդկանց մասնակցությամբ։ Հայկ Սարգսյանն ինքն էլ պարում ու նկարում է թեժ խնջույքը։
Խնջույքը պլանավորված է եղել դեռևս 10 օր առաջ, որի վերաբերյալ համապատասխան հայտարարություն է տեղադրվել “White Shorja”-ի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում՝ հրավիրելով մարդկանց վճարել և մասնակցել համերգին կամ ամբողջ օրն անցկացնել լողափում, ինչը, համաձայնեք, բավարար ժամկետ է իրավապահների կողմից արձանագրվելու և կանխվելու համար։
Սա այն դեպքում, երբ ոստիկանությունն ամեն օր հորդորում է բնության գրկում 5 հոգուց ավելի անձանցով չհավաքվել և դադարեցնում է բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, որոնք խախտում են այս կանոնները։ Իսկ այսօր ոստիկանությունը խստացված «ռեյդեր» է իրականացրել Սևանա լճի լողափերին՝ տուգանելով առանց դիմակի հանգստացող մեր քաղաքացիներին։
Իշխանական պատգամավորի կազմակերպած արտոնյալ խնջույքի արտոնյալ մասնակիցների կողմից դիմակի և սոցիալական հեռավորության բացակայության մասին, բնականաբար, ավելորդ է նշելը։
Սա դեռ ամենը չէ. տեսանյութերից պարզ է դառնում, որ փարթիի ժամանակ մասնակիցները օգտագործում են նարգիլե, մի բան, ինչն արգելված է դեռևս մայիսի 17-ին պարետ Տիգրան Ավինյանի ստորագրած որոշմամբ, որը խախտելու համար տասնյակ օբյեկտների գործունեություն է դադարեցվել։
Հարց է առաջանում՝ բոլոր այս արգելքների պայմաններում ինչպե՞ս է հաջողվել Հայկ Սարգսյանին նման մեծ մասշտաբի խնջույք կազմակերպել։ Ինչու՞ ոստիկանությունը նախ չի արձանագրել ու կանխել նախատեսվող խնջույքը, իսկ արդեն խնջույքի ընթացքում, որը հենց սկզբից լուսաբանվել է սոցիալական ցանցերում, չի դադարեցրել այն։ Իսկ միգուցե հենց այն պատճառով, որ Հայկ Սարգսյանը արտոնյալ է ու կարող է իր նորաբաց լողափում նման մեծ մասշտաբների խնջույքն անխոչընդոտ կազմակերպելու համար երաշխիքնե՞ր ստանալ պարետատնից։ Այս հարցադրումներով AntiFake.am-ը դիմել է պարետ Տիգրան Ավինյանին։ Պատասխաններն ստանալուն պես կհարապարակենք դրանք, ինչպես նաև հետևողական կլինենք, որ Հայկ Սարգսյանը, նրա լողափնյա հանգստի գոտին ու մտերիմները ենթարկվեն համապատասխան իրավական պատասխանատվության։
Խնջույքից հատվածներ՝ տեսանյութում.


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը