Բուհը չավարտած վարչապետը չի թողնում, որ բուհ ընդունվեն դիմորդները. Ակցիայի մասնակիցները ԿԳՄՍՆ-ի դիմաց են (տեսանյութ)
Պարոն վարչապետ, հասկացանք, այդ մարդը ձեր կողքով քայլել է, բայց մինչև երբ պետք է սա շարունակվի: Այս մասին այսօր՝հուլիսի 23ին, կառավարության դիմաց ասաց բուհ չընդունված դիմորդների ծնողներից մեկը:
«Այստեղ այնքան մարդիկ կան, որ ձեր կողքով քայլել են, բայց այսօր ինչի՞ առաջ ենք կանգնել: Արայիկ Հարությունյանի նման նախարար կա, որը վնաս է պատճառում մեր պետությանը»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ԿԳՄՍ նախարար Հարությունյանն արժանի չէ այդ պաշտոնին լինելու:
«Եթե Հարությունյանն իր քայլերով չի նպաստում, որ մեր կրթությունը, գիտությունը զարգանան, իրավունք չունի այդ պաշտոնը զբաղեցնելու, նա իրավունք չունի աշխատելու, քանի որ ոչ ազգանվեր գործ է կատարում»,-ասաց նա և հավելեց«Պարոն վարչապետ, ես վերջին անգամ խնդրում եմ ընդունել մեզանից գոնե մեկին, մենք ներկայացնենք խնդիրը, առաջարկություն անենք, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը»,-նշեց ակցիայի մասնակիցը:Ներկաներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ բուհը չավարտած վարչապետը չի թողնում, որ բուհ ընդունվեն 2020 թվականի դիմորդները «Ամոթ, ամոթ…»:
Հավաքվածներին մոտեցավ ոստիկանության գնդապետն ու հորդորեց դադարեցնել հավաքին բնորոշ կոչերը.
«Բարձրախոսը հավաքի գործիք է։ Հենց հիմա դադարեցրեք հավաքը»: Այնուհետև քաղաքացիները հայտարարեցին, որ պայքարելու են մինչև վերջ ու հեռացան կառավարության շենքի մոտից՝ երթով շարժվելով դեպի ԿԳՄՍՆ, որտեղ շարունակում են ակցիան: Այստեղ ևս ոստիկանները պահանջեցին դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում բերման կենթարկեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը