Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը հետաձգում «հաճույք» ստանալու պահը. Փաշինյանից «մուշտի» կարող է ստանալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետը: Սարգսյանը, ինչպեսեւ ենթադրվում էր, ո՛չ ստորագրեց այն, ո՛չ էլ ուղարկեց ՍԴ՝ սահմանադրականությունը որոշելու։
Թվում էր, թե ԱԺ նախագահը չի օգտվի 5-օրյա ժամկետից եւ առաջին իսկ օրը կհրապարակի այս նախագիծը, քանի որ դրանից հետո միայն կդադարեցվեն ՍԴ 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, սակայն Միրզոյանը, ինչպես երեւում է, որոշել է խաղալ ոմանց նյարդերի հետ եւ հնարավորինս ձգել ինտրիգը։
Մինչդեռ մի քանի օր առաջ, մեր հարցին ի պատասխան, վստահեցրել էր, թե ժամկետը լրանալուն պես «հաճույքով» կստորագրի նախագիծը։ Ինչո՞ւ է ԱԺ խոսնակը հետաձգում «հաճելի» պահը, գուցե փորձում է ընդգծել իր դերակատարումն այս գործընթացում կամ հասկացնում է, որ այնքան էլ «հաճելի» պրոցես չէ։
Նրա շրջապատը չի բացառում, որ Միրզոյանը ստորագրի վերջին օրը, եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանից «մուշտի» չստանա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց