Հրայր Թովմասյանը կիրականացնի՞ Վահե Գրիգորյանի ցանկությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ-ում չեն հրավիրվում աշխատակարգային նիստեր. առանց քննության են մնացել մի շարք վարկային համաձայնագրեր, որոնց կատարման համար կառավարությունը միջազգային գործընկերներին խոստումներ է տվել։ Դրանց մեջ կան մի քանի միլիոն դոլար արժեցող ծրագրեր:
ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին վարչապետն ու ԱԺ նախագահը շնորհավորեցին, ԱԺ նախագահն ընդունեց, բայց նա այդպես էլ չկարողացավ ապահովել «ՍԴ բնականոն գործունեությունը»։
Սցենարը, որոշ տեղեկություններով, Վահե Գրիգորյանինն էր։ «Գրիգորյանն անգամ այդ հարցում ֆիասկո գրանցեց՝ Աշոտ Խաչատրյանը հայտարարեց, որ մինչեւ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունները չմտնեն ուժի մեջ, ՍԴ նախագահի գործառույթներ չի կատարի, ինչի հետեւանքով հունիսի 25-ից ՍԴ մուտքագրված ոչ մի դիմումի ընթացք չի տրվել, խախտվել են գործերի քննության ժամկետները»,- ասաց ՍԴ աղբյուրը:
Հույս ունեն, որ այս շաբաթ օրենքը կմտնի՞ ուժի մեջ՝ Աշոտ Խաչատրյանը կստանձնի ՍԴ նախագահի պարտականությունները, արձակուրդից հետ կկանչի Հրայր Թովմասյանին եւ Արեւիկ Պետրոսյանին, ու դատարանը կգումարի նիստեր։ «Անգամ եթե այդպես լինի, թե որքանով Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը կիրականացնեն Վահե Գրիգորյանի ցանկությունները, շատ մշուշոտ է. կարծում եմ` ճգնաժամային վիճակը դեռ երկար կշարունակվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց