Մրցույթներին մասնակցում են կեղծ բանկային երաշխիքներով. ամենաակտիվը Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն էր
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության պահանջով ասֆալտի տեխհսկողությունն անցած տարվանից խստացվեց․ որպես բանկային երաշխիք՝ աստղաբաշխական թվեր են մուծվում, հաճախ կազմակերպությունները մրցույթներին մասնակցում են կեղծ բանկային երաշխիքներով, մասնակիցներից ամենաակտիվը Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն էր՝ նրա հետ փոխկապակցված կազմակերպություն․ երբ սա բացահայտեցինք, մրցույթները չեղարկվեցին, նոր մրցույթներ հայտարարվեցին»,- ասաց Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:
Հաղթողներ կա՞ն։ «Մրցույթները կայացել են, այդ թվում եւ՝ Երեւանի ասֆալտապատման մրցույթը։ Մրցույթներում, որպես օրինաչափություն, հաղթում է մի կազմակերպություն, որը բավարար ֆինանսական միջոցներ չունի, կոնկրետ` Երեւանի դեպքում վճարել է ավելի քան 38 մլն բանկային երաշխիք, որի դիմաց այդ` «Ինժեներիգ» ՍՊԸ-ն պետք է ստանա ընդամենը 33 մլն դրամի պայմանագիր, բայց քանի որ այդ կազմակերպությունը փոքր կամ միջին բիզնեսի շկալայում է, ոլորտի մասնագետների մոտ կան կասկածներ, որ տեխհսկողության բանկային վճարումները վճարում են բուն շինարարները, որոնց նկատմամբ պետք է հսկողություն իրականացվի։ Այսինքն, պատշաճ վերահսկողության մասին խոսք չի լինի․ ուզեցին լավ, ստացվեց՝ ինչպես միշտ։
Կառավարությունն իմիտացիա արեց, թե հսկողության պայմանները խստացվում են, սակայն ռեգրես գրանցվեց. այն ժամանակ տեխասմոտրը գոնե կախում չուներ շինարարից։ Ըստ ոլորտի փորձագետների, շինարարներն աշխատում են մի քանի բանկերի հետ եւ նույն գույքը գրավադրում են տարբեր բանկերում»: Ո՞վ է հսկելու այդ ամենը։ «Ոչ մեկը, մանավանդ որ բանկերն էլ են ներգրավված. Իսկ ոստիկանության 6-րդ վարչությունն էլ զբաղված է ընդդիմադիր գործիչների վարորդների աշխատավարձով, եւ այս կարեւորագույն խնդիրը դուրս է մնացել վերահսկողությունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց