Վարչապետի խոսնակն ու կառավարության ՊՈԱԿ-ի տնօրենը լուրջ հակասություններ ունեն
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին շրջանում կտրուկ լարվել են Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի և կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հարաբերությունները։ Հակասություններն այն աստիճան են սրվել, որ Մանե Գևորգյանն այլևս բացեիբաց քննադատում է Մովսիսյանին։
Կոնֆլիկտի նոր սրացման պառճառ է դարձել տավուշյան մարտերի ժամանակ միջազգային մամուլի հետ աշխատանքի ձախողման պատասխանատվությունը միմյանց վրա գցելու փաստը: Հիշեցնենք, որ մինչ հայաստանյան մամուլը արագ կոնսոլիդացվում էր պետության շուրջ՝ դիմակայելով թշնամու հարձակումներին, միջազգային մամուլը ողողվում էր պրոադրբեջանական քարոզչական հրապարակումներով՝ հիմնականում մնալով ՝ անպատասխան: Հիմա Մովսիսյանն ու Գևորգյանը փորձում են տապալման պատասխանատվությունն իրար վրա բարդել:
Ըստ կառավարության մեր աղբյուրների, նրանց կոնֆլիկտը երկար պատմություն ունի: Հովհաննես Մովսիսյանը վաղուց արդեն պետք է զբաղեցներ Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն նրա թեկնածությանը դեմ է Մանե Գևորգյանը, որը մեծ ազդեցություն ունի վարչապետի որոշումների վրա։ Եթե 6 ամիս առաջ, Նիկոլ Փաշինյանը մեդիայի հարցով հիմնականում խորհրդակցում էր Հովհաննես Մովսիսյանի հետ, ապա այժմ վարչապետն ավելի շատ լսում է Մանեին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց