Տղամարդը տարածել է նախկին կնոջ մերկ լուսանկարները, երբ վերջինս ցանկացել է ամուսնալուծվել
Կոտայքի մարզում տղամարդը տարածել է նախկին կնոջ մերկ լուսանկարները՝ վերջինիս կողմից ամուսնալուծության պահանջով դատարան հայցադիմում ներկայացնելուց հետո։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ կինն ամուսնալուծության և երեխայի բնակության վայրը որոշելու պահանջով դատարան էր դիմել դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսին։ Դատարանը որոշում է կայացրել հայցի ապահովում կիրառելու մասին՝ արգելելով պատասխանող կողմին որոշակի գործողություններ իրականացնել, սակայն ամուսնալուծության պահանջի վերաբերյալ գործի քննությունը դեռևս շարունակվում է։
18 տարվա ընտանեկան պատմություն ունեցող երբեմնի ամուսինների պատմությունը միայն քաղաքացիական դատավորությամբ չի ավարտվում։ Նրանց պատմությունը տեղափոխվել է արդեն քրեական ոլորտ, երբ տղամարդը սկսել է տարածել նախկին կնոջ մերկ լուսանկարները։ Պարզվում է՝ տղամարդը, գտնվելով ամուսնական հարաբերություններում, հեռախոսով լուսանկարել է կնոջը մերկ վիճակում, լուսանկարը տպագրել է թղթի վրա և պահել, իսկ ամուսնալուծությունից հետո, շրջապատի կողմից կնոջ նկատմամբ անվստահություն առաջացնելու, նրա բարոյականությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, իր մոտ պահվող լուսանկարը ամուսնալուծության գործով դատաքննության ժամանակ, դատարանի բակում տրամադրել է կնոջ հորեղբորը, այնուհետև, ուղևորվել է Կոտայքի մարզ՝ կնոջ աշխատավայր, ու այն տարածել նաեւ կնոջ գործընկերների շրջանում՝ նկարը տալով տղամարդ աշխատակիցներից մեկին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական տվյալներ տարածելու համար։ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց