Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Տարածաշրջանում իր տեսակով միակ նյարդավերականգնողական կենտրոնը «Արթմեդում»

«Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական կենտրոնը բացվել է 2011 թ. հոկտմբերի 14-ին՝ հոլանդական «Հեափ Ռիսարչ» (HEAP Reasearch) ընկերությունների hետ համատեղ: Հոլանդական վերականգնողական բուժման փորձը ներդրման և կենտրոնի բացառիկ գործունեության մասին Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականին պատմել է կենտրոնի ղեկավար, Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Հակոբ Խաչիկի Աթանեսյանը:
«Հեափ Ռիսարչ» ընկերությունը գտնվում է Հոլանդիայի Էնշխեդե քաղաքում, քաղաք, որը հիշեցնում է առողջարանային համալիր, որտեղ վերականգնողական բուժում են անցնում բազմաթիվ նյարդաբանական խնդիրներ ունեցողներ: Եվ այն հարուստ փորձը, որն ունի այս քաղաքը, տեղի առողջապահության համակարգում գործող մենեջերների խումբը ձգտում է տարածել ու զարգացնել աշխարհում և օգնում է ոչ եվրոպական զարգացող երկրներում ստեղծել նմանատիպ բժշկական հաստատություններ ու բաժանմունքներ, որտեղ պետք է իրականացվի նեղ մասնագիտական վերականգնողական բուժում: « Հեափ Ռիսարչի» ներկայացուցիչ և մենեջեր Ֆրանս Վան Անդլը Հայաստանում այդ նպատակի իրականացման համար 2010 թվականից սկսել էր համագործակցել «Արթմեդ» ԲՎԿ-ի տնօրինության հետ: Մինչ այդ նա արդեն ծանոթ էր հայ նյարդաբան Հակոբ Աթանեսյանի հետ, ով ուսանել էր Հոլանդիայում՝ Բրյուսելի ազատ համալսարանում, եղել էր Էնշխեդե քաղաքի այն վերականգնողական կենտրոնում, որը պետք է օրինակ լիներ նորաստեղծ կենտրոնների համար: Հենց բժիշկ Հ. Աթանեսյանն էլ ղեկավարեց «Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական բաժանմունքը, որը բացվեց 2011 թ. հոկտմբերի 14-ին: Այսպիսով՝ մեր երկրում ստեղծվեց այնպիսի վերականգնողական բաժանմունք, որը ոչ միայն այստեղ, այլև ամբողջ տարածաշրջանում միակն է. միակ կենտրոնը, որը զբաղվում է լուրջ նյարդաբանական խնդիրներ ունեցող պացիենտների կոմպլեքսային վերականգնմամբ:
Բաժանմունքի ղեկավար նյարդաբան և Բրյուսելի Ազատ համալսարանի պրոֆեսոր Հակոբ Խաչիկի Աթանեսյանը հիշում է. «Հոլանդացիները նույն կարգի կենտրոններ չկարողացան հիմնել հարևան երկրներում: Մ.Սահակաշվիլու նախագահության տարիներին մեր կենտրոն Ֆրանս Վան Անդլի ուղեկցությամբ այցելեց Սահակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլովսը, որը ծագումով հոլանդացի է: Նրանք նպատակ ունեին նման կենտրոն հիմնել Վրաստանում: Բայց Սահակաշվիլու պաշտոնանկության պատճառով ծրագիրը չիրագործվեց: Ադրբեջանում ևս նման կենտրոն չկա»:
Հայաստանում, իհարկե, կան տարբեր վերականգնողական կենտրոններ, բայց խնդիրները, որով զբաղվում է «Արթմեդ» ԲՎԿ վերականգնողական կենտրոնը, չի զբաղվում դրանցից ոչ մեկը: «Մեր բաժանմունքում ինտենսիվ վերականգնողական կուրս են անցնում նյարդավիրաբուժական բաժանմունքի ծանր վիրահատություններ տարած պացիենտները, որոնք ունեցել են ինսուլտ (ուղեղի կաթված), գլխուղեղի ուռուցքներ, ծանր արյունազեղումներ, գանգի տրեպանացիաներ, կոտրվածքներ, ցրված սկրելոզ, ողնուղեղի վնասում և այլն: Ավելի հաճախ մեր բաժանմունքն ընդունում է ինսուլտներով հիվանդներին, որոնք ոչ միայն «Արթմեդից», այլև Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից ուղղորդվում են մեր բաժանմունք՝վերականգնողական բուժում անցնելու», -բաժանմունքի առանձնահատկությունն է ներկայացնում Հակոբ Աթանեսյանը: Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում 21 օր հետո մնալուց հետո այս պացիենտները տեղափոխվում է Արթմեդի նյարդավերականգնողական բաժանմունք, որտեղ խնդիր է դրված վերականգնել պացիենտի՝ կաթվածի պատժառով տուժած շարժողական ֆունցիաները, խոսքը, նաև սնվելու ֆունկցիաները: «Նրանք հաճախ սնվում են ոչ բնական ճանապարհով՝ նազոգաստրալ խողովակով, շնչում տրախիոստոմիկ խողովակով, կարող են ունենալ պառկելախոցեր, քրոնիկ հիվանդություններ՝ սիրտանոթային, շաքարային դիաբետ, և այլն: Եվ մեր բազմապրոֆիլ անձնակազմը պետք է աշխատի վերակենդանացման փուլում գտնվող այդ հիվանդների հետ, վերականգնի նրանց շարժունակությունն ու ինքնասպասարկման հմտությունները»,-բաժանմունքի աշխատանքն է ներկայացնում Հ. Աթանեսյանը:
Պացիենտներն այստեղ անցնում են կոմպլեքս բուժում՝ կինեզոթերապիա, մերսումներ, ջրային պրոցեդուրաներ, կավաբուժություն, լոգոպեդի, հոգեբանի աշխատանք և այլն: Յուրաքանչյուրի համար ընտրվում է իր առողջական վիճակին համապատասխան վերակագնողական կուրսը, որը պետք է շարունակվի մինչև հիվանդի լիարժեք վերակագնումը: «Նյարդավերականգնողական բաժանմունքը համապատասխան վերազինում ունենալուց բացի պետք է ունենա նաև հատուկ վերապատրաստումներ անցած մասնագետներ. բուժքույրերը, կինեզիստները, լոգոպեդները, նյարդաբանները նյարդաբանական խնդիրներով պետք է հատուկ մասնագիտացում անցած լինեն: Վերականգնումը մեր դեպքում բուժման հսկայածավալ սխեմա է, որն իրականացվում է թիմային փոխհամաձայնեցված աշխատանքով: Միայն այդպես է հնարավոր լինում հաղթել հիվանդությանը»,-ասում է բազմամյա փորձով նյարդաբանը: Նրա՝ Բրյուսելի ազատ համալսարանում պաշտպանած թեկնածուական աշխատանքը գիտական աղբյուր է դարձել 40-ից ավելի այլ մասնագետների գիտական հետազոտությունների համար, դրա համար էլ վերջերս Համալսարանը նրան շնորհեց Նյարդաբանության, նյարդաանատոմիայի, նյարդաբանական ռեաբիլիտացիայի պրոֆեսորի կոչումը: Հակոբ Աթանեսյանի գիտական աշխատանքը վերաբերում էր ուղեղի ենթակեղևային ստրուկտուրաների խանգարումներին ու պաթոլոգիաներին։ Իսկ աշխատանքի նորարարությունն այն էր, որ բժիշկ Աթանեսյանը ներկայացրել էր իր գիտական եզրակացություններն այն մասին, որ ենթակեղևային ստրուկտուրաների ախտահարումը, օրինակ ինսուլտի դեպքում, բերում է ոչ միայն ֆիզիկական հետևանքներ, այլև հանգեցնում է վարքային, խոսքային, ընկալման խանգարումների, փոխվում է մարդու պահվածքն ու հակումները։ Մարդը կարող է դառնալ ագրեսիվ, կամ նրա մոտ տագնապային վախեր սկսվեն, անսովոր վարք դրսևորի, ու պետք է նրա հետ հատուկ աշխատանք տանել, որպեսզի հետինսուլտային վերականգնողական բուժումը տա իր արդյունքները։ Հենց այս խորքային ու բազմակողմանի մոտեցումն է բաժանմունքի ղեկավարը դրել բաժանմունքի աշխատանքի հիմքում ու դրա շնորհիվ է, որ այն շարունակում է մնալ բարձր արդյունքներ տվող միակ կենտրոնը Հայաստանում ու տարածաշրջանում: