Այսօր և վաղը ՀՀ որոշ հատվածներում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի
Հուլիսի 20-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում՝ հուլիսի 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝ հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը ժամանակ առ ժամանակ, 24-25-ը կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում ՝ 17-20 մ/վ։
Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց