«Քիչ էր մնում սպանեի դստերս». Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին համոզել է ընդհատել հղիությունը
Միլիարդատեր, ռեփեր Քանյե Ուեսթը, որը որոշել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, առաջին հանդիպումն է անցկացրել ընտրողների հետ։ Նա խոսել է նաեւ Աստծո, զենքի նկատմամբ հսկողության եւ հղիության արհեստական ընդհատումների մասին եւ արտասվել՝ հիշելով, թե ինչպես է կնոջ հետ քննարկել հղիության արհեստական ընդհատումը։
«Հիշում եմ՝ ինչպես ընկերուհիս (Քիմ Քարդաշյանը, ռեփերի ներկայիս կինը) արտասվելով ու բղավելով զանգեց ինձ… Նա ասաց, որ հղի է, եւ մեկ, երկու, երեք ամիսների ընթացքում մենք քննարկում էինք այդ երեխային չունենալու հնարավորությունը»,- պատմել է նա։
Քիմը ճակատագրական քայլին չի դիմել, ինչի համար ռեփերը շատ շնորհակալ է նրան։ Այժմ արտիստը մտադիր է անել ամեն ինչ՝ երկրում մայրությանն աջակցելու համար։
Ուեսթն առաջարկել է տարեկան 50 000 դոլար հատկացնել կանանց օգնությանը, որոնք հոգ են տանում երեխայի մասին։ Հանդիպման ընթացքում ավելի ուշ նա նշել է, որ չի ցանկանում, որ հղիության արհեստական ընդհատումներն անօրինական լինեն, սակայն մտադիր է կանանց նոր «տարբերակ» առաջարկել։ Ընդ որում, նա առավել բարձր թիվ է նշել՝ առաջարկելով երեխա ունեցած յուրաքանչյուրին 1 մլն դոլար հատկացնել։
This is just sad.The guy had a manic episode and if Kanye was part of a normal family they would stage an intervention and put him in care. pic.twitter.com/eMZcmkSj5u
— Tete Fadzie (@RealTalkFadzie) July 20, 2020


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի