Ռումբերի «թեման» հասավ Արմավիր. միաժամանակ երեք ահազանգ է հնչել
Առևտրի կենտրոնում, բանկերից մեկի մասնաճյուղում և խանութ սրահում գտնվող բոլոր մարդկանց տարհանել են։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Արմավիր քաղաքի երեք վայրում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։
«Հուլիսի 20-ին, ժամը 10:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հաստատություններում գտնվող քաղաքացիներին տարհանել են։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ռումբերի մասին ահազանգեր հաճախ են հնչում Երևանում, բարեբախտաբար բոլոր ահազանգերը կեղծ են եղել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց