Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Անհրաժեշտ է նախաձեռնել բանակցությունների նոր օրակարգ

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով առաջարկություններ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի քաղաքական հետևանքները վերացնելու շուրջ: Հայտարարությունը՝ ստորև.

«Հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի մարզի սահմանագծում սանձազերծվեց ռազմական ագրեսիա, որը ետ մղվեց հայկական բանակի ստորաբաժանումների նախաձեռնող, խիզախ և հմուտ գործողությունների շնորհիվ։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր խորին երախտագիտությունն է հայտնում այս մարտական գործողությունների հաջողությունը ապահոված բոլոր հրամանատարներին և զինվորներին, մեր զինված ուժերի ողջ անձնակազմին։ Համոզված ենք, որ ապագայում էլ հակառակորդի ցանկացած ոտնձգություն համարժեք պատասխան կստանա մեր զինված ուժերի կողմից։

Միևնույն ժամանակ, մարտական գործողությունների արդյունքում տեղի ունեցած արտաքին քաղաքական զարգացումները վկայում են, որ մեր տարածաշրջանում տեղի է ունենում ուժերի խորքային վերադասավորում, և հակառակորդը, պարտվելով մարտի դաշտում, շարունակ ուղիներ է որոնում օգտագործելու մարտական գործողությունների բուն փաստը՝ Հայաստանի և Արցախի hանրապետությունների վրա դիվանագիտական ճնշումը ուժեղացնելու և մեզ անբարենապաստ բանակցային օրակարգ պարտադրելու նպատակով։ Որպեսզի մեր հերոսական բանակի ձեռքբերումները համարժեք նյութականացվեն դիվանագիտական ճակատում, մենք անհրաժեշտ ենք համարում իրականացնել հետևյալ առանցքային գործողությունները․

Ա) երկրի ներսում հետևողական քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու համազգային համերաշխության մթնոլորտ, մեղմելու առկա ներքաղաքական լարվածությունը, և պատրաստելու պետությունը և հասարակությունը բացահայտ սրվող արտաքին մարտահրավերների դիմագրավմանը;

Բ) որպես անմիջական և հրատապ գործողություն, վերսկսել ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների հետ միասին առաջնագծում մշտադիտարկման հուսալի մեխանիզմների (ներառյալ արբանյակային միջոցներով) ներդրման մշակումը, և ցանկացած բովանդակային բանակցությունների վերադառնալ՝ միայն այդ մեխանիզմների լիարժեք ներդրման, և հայ-ադրբեջանական շփման գծում կայուն և վերահսկելի հրադադար ապահովելուց հետո;

Գ) իրականացնել հստակ և թիրախային նախաձեռնություններ՝ բարելավելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրների հետ երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները մեր տարածաշրջանում ակտիվ շահեր ունեցող այլ խոշոր պետությունների հետ։ Այս համատեքստում, մոբլիզացնել հայության հավաքական ներուժը՝ նշված երկրներում հանրային կարծիքի վրա բարենպաստ ազդեցություն ապահովելու նպատակով;

Դ) նախաձեռնել և հետևողականորեն առաջ մղել Արցախյան բանակցությունների նոր օրակարգ, որում որպես բանակցային հիմք պետք է ձևակերպվի Ադրբեջանի կողմից Արցախի hանրապետության անկախության անվերապահ ճանաչումը;

Ինչպես նախկինում, ներկայումս էլ մենք հայտնում ենք մեր կուսակցության պատրաստակամությունը՝ գործնական բոլոր հնարավոր միջոցներով աջակցել մեր պետությանը և բանակին՝ միասնական ազգ-պետություն-բանակ գաղափարախոսության համատեքստում, մեր Հայրենիքի դեմ սանձազերծած ագրեսիան ետ մղելու և այս փորձությունից հաղթանակած դուրս գալու համար։

Միևնույն ժամանակ, մենք նաև ակնկալում ենք բոլոր հիմնական ազգային քաղաքական ուժերից՝ ջանքերի իրական համադրում վերը նշված առանցքային գործողությունների շուրջ»։