Գործակալների համար ամենապարարտ հողը պառակտված հայրենիքն է
Գործակալների համար ամենապարարտ հողը պառակտված հայրենիքն է. Արփինե Հովհաննիսյան
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Հենրիկ Սենկեւիչն ասում էր՝ միասնության շնորհիվ ծաղկում են փոքր պետությունները, պառակատվածության պատճառով կարող են կործանվել անգամ գերտերությունները։
Այս օրերին հայ զինվորը, հայ սպան, հայ մարդը դրսեւորում են իրենց լավագույն որակները։ Այդ նույն որակները ցույց տվեցին Մոսկվայի հայերը ու գործարարները՝ ի դեմս Ս. Կարապետյանի եւ մյուսների՝ կարգավորելով «ծիրանի հարցը»։ Թվում էր՝ կարելի է ու պետք է միայն ոգեւորվել ու խանդավառվել ու շնորհակալ լինել։
Բայց.... անգամ այստեղ ադրբեջանական գազատարների ճակատագրով մտահոգ «խոշոր միջազգայնագետ հայրենասերը» ու նմանատիպ սուբյեկտներ պառակտելու ձեւ գտան՝ Մոսկվայի հայեր ու այնտեղի քրեաօլիգարխիա։
Լավ, դժվար է հասկանալ, որ գործակալների համար ամենապարարտ հողը պառակտված հայրենիքն է։ Դա ուղիղ ճանապարհ է դեպի կործանում։Եթե մենք միասնական ենք, ու իրար դեմ չչարացած, ապա դա ակնհայտորեն դուր չի գալիս կոնկրետ մարդկանց ։ Հետեւեք նրանց ու շատ բան պարզ կլինի»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց