Թուրքիան հարձակման մեսիջներ է ուղարկում Ադրբեջանին
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին Թուրքիայից հնչող արձագանքները ոչ թե կողմերին զսպվածության գնալու կամ իրավիճակի լիցքաթափման նպատակ են հետապնդում, այլ ճիշտ հակառակը: Վերջին օրերին Թուրքիայից հնչող առնվազն երկու հայտարարության մեջ բաց տեքստով Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու մեսիջ ուղղվեց: Այն առկա էր իրավիճակի սրման առաջին իսկ օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ և երկրորդ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթում, ընդ որում՝ նույնաբովանդակ նախադասության տեսքով:
Երկու դեպքում էլ շեշտվում է, որ Հայաստանը սեփական կարողությունները գերազանցող գործողություններ է անում: Եթե Թուրքիան այս որակավորումն անում է Ադրբեջանի հետ համեմատության մեջ, ապա Արցախյան ազատամարտը և դրան հաջորդած ողջ ընթացքը փաստում են դրա հակառակի և այդ դատողության սնանկության մասին: Եթե Թուրքիան այդ համեմատությունն անում է նկատի ունենալով այս տարիներին Ադրբեջանի զինված ուժերին ցուցաբերած իր քողարկված և բացահայտ աջակցությունը, ապա դրա անարդյունավետության մեջ նույնպես համոզվել ենք իր դրդմամբ Ադրբեջանի բազմաթիվ դիվերսիոն-հետախուզական գործողությունների ձախողման փաստերով:
Իսկ եթե Թուրքիան Հայաստանի ցածր կարողությունների գնահատականը տալիս է իր և Ադրբեջանի միասնական ռազմական կարողությունների հետ համեմատության մեջ, ապա սա արդեն բոլորովին այլ հարթության և որակի գործընթացների մասին է խոսում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց