Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Բաքվին դատապարտել է անգամ Արցախ-ՀՀ ճանապարհի կառուցումը քննադատած պաշտոնյան

Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանին իրավիճակի սրման ֆոնին Եվրոպայում հայկական լոբբին լուրջ հաջողություններ է գրանցում։ Այս օրերին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ջանքերով մի քանի տասնյակ եվրոպացի քաղաքական գործիչներ, Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների անդամներ դատապարտել են Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները։ Ադրբեջանական ագրեսիան դատապարտող եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու վերաբերյալ հայտարարությունը թվիթերի իր էջում անգամ տարածել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, ով ընդամենը մեկ ամիս առաջ քննադատել էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի կառուցումը։

Այս օրերին Եվրոպոկան կառույցների եւ եվրոպացի տարբեր պաշտոնյաների կողմից Ադրբեջանի գործողությունները դատապարտելու, Եվրոպայում ադրբեջանական լոբբիի հակազդման ուղղությամբ իրականացվող քայլերի եւ այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Դայ Դատի գրասենյակի հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանի հետ։

Դեռեւս հուլիսի 14–ին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը կոչ էր արել Եվրոպական միությանը, ԵՄ հաստատություններին եւ անդամ-երկրներին խստորեն դատապարտել ատելության խոսքի տարածման եւ Արցախյան հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու ցանկացած փորձ։ Մինչ այս պահը ի՞նչ արձագանքներ եք ստացել ԵՄ կառույցներից եւ պետություներից։

Եվրոպայում գործող Հայ դատի հանձնախմբերի ջանքերով մի քանի տասնյակ եվրոպացի քաղաքական գործիչներ, Եվրոխորհրդարանի, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանի անդամներ դատապարտել են Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները եւ խաղաղության կոչով հանդես եկել։ Պաշտոնական արձագանքներ են եղել նաեւ ԵՄ անդամ երկրների կողմից, մասնավորապես Ֆրանսիայից, Միացյալ թագավորությունից, Հունաստանից, Կիպրոսից, որոնք պետական մակարդակով կոչեր ուղղեցին զինադադարը հարգելու պահանջով եւ Ադրբեջանին ուղղակի ագրեսոր դիտարկելով։

ԵՄ արտաքին գործերի հանձնակատարն իր հերթին կոչ արեց վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Եվրոպական ամենամեծ կուսակցությունները՝ ԵԺԿ–ն եւ Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքը (S&D) նույնպես խիստ դատապարտեցին ռազմական գործողություններըեւ կոչ արեցին անհապաղ հրադադար հաստատել։ S&D–ն Եվրախորհրդարանի իր խմբակցության միջոցով միաժամանակ կոչ արեց լուծել Ղարաբաղյան հիմնահարցը՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների՝ այդ թվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա։ Ուշագրավ է, որ այս կոչը նաեւ տարածեց Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, ով ընդամենը մեկ ամիս առաջ երկու այլ պատգամավորների հետ համատեղ Արցախը Հայաստանին կապող երրորդ ճանապարհի կառուցման կապակցությամբ կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել։

Հայ դատի հանձնախմբի գրասենյակը Եվրոպական կառույցների ուշադրությունն է հրավիրել նաեւ Մեծամորի ատոմակայանը թիրախավորելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության վրա՝ ներկայացնելով Ադրբեջանի ահաբեկչական, անմարդկային քայլերն ու ծրագրերը։

Այս օրերի ադրբեջանական լոբբին ինչպիսի՞ արդյունքներ է արձանագրում Եվրոպայում եւ դրա հակազդման ուղղությամբ ինչպիսի՞ քայլեր է իրականացնում ձեր գրասենյակը։

Չնայած նավթադոլարների քանակին, որը Ադրբեջանի ռեժիմը ծախսում է Եվրոպայում իր «խավիարային դիվանագիտության» համար, հստակ կարող եմ ասել, որ իրենց գրանցած արդյունքները բավականին ցածր են։ Այս օրերին շատ քիչ թվով եվրոպացի քաղաքական գործիչներ են սատարել Ադրբեջանին, ավելին, Եվրոպայում իրենց ամենակարեւոր լոբբիստներից մեկը՝ Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բասեսկուն, որը հայտնի է Արցախին առնչվող վիճահարույց հայտարարությամբ եւ Ալիեւի հետ ունեցած կապերով, մեր կողմից գործադրված ճնշումների արդյունքում օրեր առաջ հրաժարական ներկայացրեց։ Թուրք–ադրբեջանական լոբբին միաժամանակ Հայ Դատի ակտիվիստներին հետապնդելու նպատակ է հետապնդում, ինչը սակայն մեզ որեւէ կերպ չի հուսահատեցնում, ընդհակառակը, մենք ավելի ենք ոգեւորվում եւ ավելի մեծ ճիգեր ենք գործադրում Հայ Դատի պաշտպանության համար։

Նախկինում, երբ Ադրբեջանը սրում էր սահմանային իրավիճակը, Եվրոպական տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների առջեւ հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Ներկայումս աշխարհում կորոնավիրուսի տարածման պայմաններում արդյոք խնդիր չէ՞ նման հավաքների կազմակերպումը։

Ճիշտ եք հիշում, հատկապես ապրիլյան պատերազմի օրերին հայկական համայնքները ողջ աշխարհում, այդ թվում Եվրոպայում ցույցեր կազմակերպեցին Ադրբեջանի դեսպանատների առջեւ։ Կորոնավիրուսի պայմաններում դժվար է նմանատիպ ակցիաներ կազմակերպելը, քանի որ արտակարգ իրավիճակով պայմանավորված տարբեր երկրներ արգելքներ են սահմանել։ Սակայն այս օրերին Հոլանդիայի, Գերմանիայի եւ Միացյալ թագավորությունների հայ համայնքները նախաձեռնել կամ նախաձեռնելու են բողոքի ակցիաներ այդ երկրներում Ադրբեջանի դեսպանատների շենքերի առջեւ, որպեսզի մեր դժգոհությունը հայտնենք։

Իսկ Շվեդիայում եւ Ֆրանսիայում արդեն իսկ ակտիվիստները Ադրբեջանի դեսպանատների շենքերի վրա հակապատերազմական կոչերով գրություններ են արել։

Կորոնավիրուսի պայմաններում ինչպես բոլորի, այնպես էլ մեր աշխատանք է բարդանում, սակայն կամաց–կամաց կյանքը վերադառնում է իր բնականոն ընթացքին, եւ մենք շարունակելու ենք Եվրոպայի քաղաքական շրջանակներում ներկայացնել ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիան, քանի որ մեր պաշտպանած դատը արդար է եւ իրավացի։