ԱԺ պատգամավորները հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը քննարկել են ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնի եւ Ադամ Շիֆի հետ
Հուլիսի 17-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի շրջանակներում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ տեսակոնֆերանսի միջոցով աշխատանքային քննարկում ունեցանք ԱՄՆ Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի եւ փոխնախագահ Ադամ Շիֆի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «ՒԻմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիպման սկզբում հայկական կողմը բարձր գնահատեց կոնգրեսականների ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում, Հայաստանին եւ Արցախին մշտապես սատարելու հարցում:
Կարեւորվեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության հետագա ընդլայնումը եւ խորացումը:
Հանդիպմանը ՀՀ պատգամավորները ներկայացրեցին հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվեցին նաեւ մարզի Բերդ քաղաքի եւ Չինարի ու Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ խաղաղ բնակչության թիրախավորմամբ:
Այդ համատեքստում օրենսդիրներն անդրադարձան նաեւ Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերին:
Հանդիպմանը կողմերն անդրադարձ կատարեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրներին: Այդ առնչությամբ հայ պատգամավորները շնորհակալություն հայտնեցին ամերիկյան կողմին՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ եւ ԱՄՆ Կոնգրեսի միջեւ փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձել է նաեւ Ֆրենք Փըլոնն իր թվիթերյան էջում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց