Հակառակորդին հաջողվել է SMS-ների միջոցով ապատեղեկատվություն տարածել․ Ucom-ն ու Viva-MTS-ը հայտարարություն են տարածել
Հայկական բջջային օպերատորները՝ Ucom-ն ու Viva-MTS-ը հայտարարել են, որ հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել իրենց առանձին բաժանորդների շրջանում:
Այս առնչությամբ Viva-MTS-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վաղ առավոտյան ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող փոքր VAS (ավելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը, հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում:
Մենք մշտական կապի մեջ ենք VAS օպերատորի հետ, որի մասնագետներն աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ըստ VAS օպերատորի, ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են իրենց կողմից ուղարկված հերքումը»,-նշված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաեւ Ucom-ը:
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշում էր, որ վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում: Այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական, կեղծ,ապատեղեկատվությունն է: Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց