Ադրբեջանցիներն արդեն երրորդ օրն է, որ սկսել են հեռախոսների վրա աշխատել. Սամվել Մարտիրսյան
Այ հիմա տեսնում ենք, թե ինչու էին պետք անձնական տվյալների արտահոսքները․ ադրբեջանցիք թիրախավորում են մարդկանց հենց էդ բազաներով հեռախոսների միջոցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նա տեսանյութ է տեղադրել, որտեղ խոսում է այն մասին, թե ինչպես պետք է պայքարենք ադրբեջանական հեռախոսային ահաբեկչության դեմ։
«Ադրբեջանցիներն արդեն երրորդ օրն է, որ սկսել են հեռախոսների վրա աշխատել։ Շատերը գիշերը 5-ի կողմերը ստացել են իբր ՊՆ-ի անունից սմս-ներ։ Սա ընդհանուր մի մեծ գործողության մաս է։ Հուլիսի 15-ի երեկոյան սկսեցի բռնացնել էս տիպի հարձակումներ։ Մարդկանց սկսում են անհանգստացնել մեսենջերներով, այսինքն Viber, Whatsapp հիմնականում։ Տելեգրամի վրա հարձակումներն ավելի վաղ էին սկսվել, տելեգրամի խմբերում էդ չոնչուռիկներով լցվել էին, ինչ-որ հիմարություններ էին գրել։ Առաջինը ուղղակի հայհոյանքներ են գրում, այս դեպքում բլոկում եք։ Երկրորդը՝ զանգում են, սա էլ է հեշտ, էլի բլոկում եք։ Երրորդը՝ ձեզ Whatsapp-ում մտցնում են խմբերի մեջ և սկսում ճնշել, բայց սա էլ է հեշտ՝ դուրս եք գալիս։ Վատն այն է, որ գիշերը սկսում են հեռախոսի վրա զանգել։ Այստեղ խորհուրդը մեկն է՝ քնելուց ձայնն անջատեք։ Կան նաև տարբեր ծրագրեր, որոնք թույլ են տալիս բլոկել գլոբալ առումներով, օրինակ երկրներով բլոկ դնել, փորձեք նման ծրագիր դնել ու այդ դեպքում Ադրբեջանից զանգերն արգելափակել։ Չնայած փորձում են ուրիշ երկրներից էլ զանգել, կարելի է ընդհանուր գլոբալ փակել ինչ-որ ժամանակով»,-նշեց մեդիափորձագետը։
Վերջինս մանրամասնեց՝ ինչու էին ադրբեջանցիներն այս մի քանի տարվա մեջ անընդհատ հավաքում անձնական տարբեր տվյալներ։ Նրանք հիմա ունեն մեծ քանակի հայաստանցիների անուն-ազգանուն, ծննդյան թիվ և հեռախոսի համար. «Մի բան է, երբ դու գիտես, որ Հայաստանի կոդը սա է ու կարող ես զանգել, բայց դա տասնյակ միլիոնավոր տարբերակներ են։ Հիմա նրանք ունեն հստակ թիրախներ, գիտեն՝ ում են զանգում, քանի տարեկան է այդ մարդը, ինչ կարելի է գրել այդ մարդուն և բացի այդ, բազաներից դուրս են հանում այն մարդկանց, որոնք իրենց համար վտանգավոր են»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ անձնական տվյալը խաղալիք չէ և պետք է լուրջ վերաբերել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը