Այս գիշեր կրակոցներ են եղել նաեւ Նոյեմբերյանի, Գեղարքունիքի, Նախիջեւանի հատվածներում. Ա. Հովհաննիսյան
Երեկ անցնող գիշերը ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով իրականացվել են հակառակորդի կողմից մոտ 120 կրակոցներ, խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր, այդ թվում մեծ տրամաչափի: Այս մասին այսօր` հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Չեն կիրառվել հրետանային եւ այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Կրակոցները եղել են ոչ միայն բուն մարտական գործողությունների հատվածում, որոնք ընթանում էին վերջին օրերին, այլ Տավուշի ամբողջ սահմանի երկայնքով, այդ թվում Նոյեմբերյանի ուղղությամբ:
Կրակոցներ եղել են նաեւ Գեղարքունիքի հատվածում, երկրորդ բանակային կորպուսի հատվածում, ինչպես նաեւ Նախիջեւանի հատվածում 4-րդ եւ 5-րդ բանակային կորպուսների հատվածներում:
Ըստ էության, եթե ամփոփենք այդ խախտումները, կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել, նույնն է. մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա:
«Անցնող գիշերվա ընթացքում եղավ հետաքրքիր տեղեկատվական գործողություն հակառակորդի կողմից. Տարբեր հեռախոսահամարների վրա ստացվել են կեղծ, լատինատառ, ոչ այնքան հասկանալի հաղորդագրություններ՝ սաստկության, զոհերի, արյան անհրաժեշտության մասին: Ես արդեն ասել եմ, որ դրանք կեղծ լուրեր են: Օպերատորները իրավիճակը շտկել են, հիմա ուղարկում են այլ հաղորդագրություններ, որ դա հերքեն: Այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
«Ընդհանուր առմամբ Արցախում նույնպես նույն իրավիճակն է եղել, հրաձգային զենքերից են կրակել, կիրառվել են նաեւ մեծ տրամաչափի գնդացիրներ, բայց եթե ընդհանրացված ասենք, լարվածություն չկա»,-հավելեց նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել