Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Այս տարվա 6 ամսում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 28,2 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, շուրջ 6,85 կգ հոգեմետ նյութ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքն է։ Ի թիվս այլ հանցատեսակների դեմ պայքարող ստորաբաժանումների՝ այստեղ է տեղակայված նաեւ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը։

Հենց այս ծառայողներն են վարչության պետ Կորյուն Հարթենյանի ղեկավարությամբ կանգնած թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի առաջնագծում։

40 տարի համակարգում ծառայած ոստիկանության գնդապետը նշեց, որ թմրանյութը քայքայում է ոչ միայն օգտագործողի կյանքն ու առողջությունը, այլեւ կարող է անդառնալի հետք թողնել ընտանիքի ու թմրամոլի սերունդների վրա։

Կարելի է ասել՝ թմրամոլը թմրամիջոց ձեռք բերելու համար պատրաստ է նույնիսկ հանցագործությունից մինչեւ հասարակության համար վտանգավոր այլ արարքներ կատարել։ Գիտակցելով այս ամենը՝ վարչության անձնակազմն իր գործն անում է պատասխանատվությամբ ու արժանապատվորեն։

Վարչությունում գործում են սինթետիկ թմրամիջոցների պատրաստման եւ անօրինական շրջանառության դեմ պայքարի, թմրաբիզնեսի դեմ պայքարի եւ բժշկական թմրադեղերի շրջանառության եւ տարածման դեմ պայքարի բաժիններ։ Ստորաբաժանումների անվանումներն արդեն իսկ հուշում են նրանց գործառույթները։ Վարչությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում ունի նաեւ համակարգող դեր՝ ոստիկանության տարածքային բաժիններին տրամադրում է մեթոդական օգնություն, խորհրդատվություն, աջակցում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացմանը եւ իրականացնում համատեղ աշխատանք։

Վարչությունը սերտ համագործակցում է ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, ճանապարհային ոստիկանության, Երեւան քաղաքի եւ մարզային վարչությունների հետ։ Արդյունավետ համագործակցում են նաեւ այլ գերատեսչությունների հետ։

Ստորաբաժանումը ակտիվ համագործակցում է Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության եւ այլ երկրների իրավապահ կառույցների հետ։ Արդյունավետ համագործակցում են նաեւ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն, Ինտերպոլը, ՄԱԿ-ը, DEA-ն եւ այլն։

2020 թվականի առաջին կիսամյակում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են հանցագործության 119 դեպք, նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրամիջոցների մաքսանենգության 21 դեպք, ձեռնարկված միջոցառումներով ապօրինի շրջանառությունից առգրավվել եւ փորձաքննության է ներկայացվել 28 կգ 222 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, շուրջ 6853 գրամ հոգեմետ նյութ, 783 գրամ պրեկուրսոր։ Ամեն տարի վարչությունը կազմակերպում եւ իրականացնում է «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավվում են ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ու տարածքային բաժինները։ Միայն 2019 թվականին իրականացված միջոցառման տվյալներով հայտնաբերվել եւ ոչնչացվել է շուրջ 57 տոննա կանեփի եւ 42 կգ կակաչի վայրաճ զանգված, տնամերձ 115 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցրած 31428 կանեփի բույս։

Վարչության անձնակազմը մասնակցում է նաեւ «Կանալ» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությանը, որը 2019 թվականին անցկացվեց Հայաստանում։ Գործողության ընթացքում հայտնաբերվել են ինչպես տարբեր տեսակի թմրամիջոցներ, այնպես էլ ապօրինի զենք-զինամթերք, հետախուզվողներ, բացահայտվել են հանցագործություններ։

Վերջերս վարչության ծառայողները, համագործակցելով ինչպես այլ գերատեսչությունների, այնպես էլ ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, բացահայտել են հասարակական հնչողություն ստացած մի շարք հանցագործություններ, որոնց բացահայտման ընթացքում հայտնաբերվեցին շուրջ 2000 հատ լիրիկա, 100-ից ավելի LSD հոգեներգործուն դեղահաբեր, մեծաքանակ հերոին ու մեթամֆետամին։

Սա քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայության մասին մի փոքր անդրադարձ է, իսկ ստորաբաժանման ծառայողները շարունակում են ակտիվ պայքարը թմրանյութ-չարիքի դեմ։