Մի շարք բարձրաստիճան ոստիկաններ լքել են իրենց պաշտոնները
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության տարածքային բաժիններում։
ՀՀ ոստիկանապետի հրամանով Արամ Ղարիբյանն ազատվել է Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի պետի պաշտոնից եւ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի պետ։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Արթուր Հակոբյանն ազատվել է Կումայրիի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Մուշի բաժնի պետ։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ, իսկ Հ. Մանուկյանն ազատվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Արթիկի բաժնի պետ։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Ամասիայի բաժնի պետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Դավիթ Ասքանազյանն ազատվել է ոստիկանության Անիի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Ամասիայի բաժնի պետ։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Կապանի բաժնի պետ է նշանակվել Սենիկ Երանոսյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետի պաշտոնից։
Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Կարեն Թադեւոսյանն ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից, նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի հրամանով Գորիսի ոստիկանության բաժնի պետ է նշանակվել Սերգո Մարկոսյանը, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Մխիթար Մանուչարյանն ազատվել է ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետի պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվել է Կարեն Հովսեփյանը։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան