Գաղտնի ինտերվենցիա՞. փորձագետները չեն բացառում նման հնարավորությունը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթին հասած տեղեկությունների, Թուրքիայի հատուկ ծառայությունները վերջին ամիսներին հանձնարարություն են ստացել եւ ծրագիր են իրականացնում Հայաստանի տնտեսական ոլորտ ծածուկ ներխուժման հետ կապված:
Խոսքը միջնորդ կազմակերպությունների ներգրավմամբ տնտեսական կախվածություն ձեւավորելու մասին է, ինչի միջոցով այնուհետ հնարավորություն կստեղծվի ներազդելու որոշ համակարգաստեղծ ձեռնարկությունների գործունեության արդյունավետության վրա: Թուրքերի թիրախում են հանքարդյունաբերության, էներգետիկայի եւ սննդամթերքի արտադրության ոլորտները:
Ըստ փորձագետների, նման դեպքերում սովորաբար գործում են միջնորդավորված, երրորդ երկրների՝ զուգահեռ ոլորտներում գործող եւ զգուշավորություն չներշնչող կազմակերպությունների միջոցով, որոնք կա՛մ հանդես են գալիս գրավիչ պայմաններով` բաժնեմասեր ձեռք բերելու առաջարկներով, կա՛մ էլ կանխավճարային եւ ներդրումային գործարքներ են նախաձեռնում՝ այդպիսով ֆինանսական ազդեցության գործիքներ ձեռք բերելով թիրախ հանդիսացող տնտեսվարողների հանդեպ:
Մեզ հետ զրույցում տնտեսական անվտանգության ոլորտի մի քանի փորձագետներ չբացառեցին նման զարգացումների հնարավորությունը, «մանավանդ, որ ներկա փուլում Հայաստանում ստեղծված տնտեսական իրողություններում մի քանի հարյուր միլիոն դոլար ներդնելով կամ խոստանալով՝ հնարավոր է ներխուժել բավականին խոշոր մասնավոր կառույցների կառավարման գործընթաց»:
Ըստ մեր զրուցակիցներից մեկի, նման ռիսկեր առկա են ցանկացած երկրում. «Երբ տնտեսական ճգնաժամ է, «քյաշի» դեֆիցիտ է, իսկ կառավարությունը անփորձ է, լիարժեք չի տիրապետում իրավիճակին, որեւէ հնչեղ անվանումով օտարերկրյա ընկերություն կարող է անխափան գնել որեւէ խոշոր տնտեսվարողի բաժնետոմսեր, իսկ ավելի ուշ կարող է պարզվել, որ այդ բաժնետոմսերի իրական շահառուներն են թուրք-ադրբեջանական շրջանակները:
Դա շատ պարզ իրագործվող միջամտության բանաձեւերից է, քողարկված տնտեսական ինտերվենցիա է»,- ամփոփեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ներդրումային ոլորտում այս հանգամանքը պետք է ուշադրության արժանանա պատկան մարմինների կողմից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան