Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Մենք Բաքվից դեռ ակնկալում ենք հրաժարում առավելապաշտական մոտեցումից. Մնացականյանը՝ «Ալ Ջազիրային»

Ստորեւ ներկայացնում է ՀՀ ԱԳ նխարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին:

Քաղաքացիական բնակչությունը հայտնվեց այս մարտերի կենտրոնում: Ի՞նչ ջանքեր են գործադրվում այդ ամենին վերջ դնելու համար:

Հուլիսի 12-ից սկսած՝ վերջին օրերին եղավ շատ վտանգավոր զարգացում, երբ ադրբեջանական ուժերի կողմից մեծ տրամաչափի հրետանու կիրառմամբ փորձ արվեց ներթափանցելու հայկական տարածք Հայաստանի հյուսիսարեւելյան հատվածում՝ դրանով իսկ ավելացնելով լարվածության վտանգը, որ մենք այժմ ունենք: Ներկայումս առաջնահերթություն են լարվածության նվազեցման փորձերը: Սա այն է, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք, սա այն է, ինչի շուրջ մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն: Սա է ներկայիս առաջնահերթությունը:

Մենք ունենք լարվածության նվազեցման կարիք. Հայաստանն ունի պաշտպանվելու կարողություն, Հայաստանը հանդիասնում է Արցախի անվտանգության երաշխավորը, պատերազմը տարբերակ չէ: Խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի: Մենք շարունակում ենք հանձնառու լինել վերջինիս եւ կաշխատենք իրադրության լիցքաթափման եւ այնպիսի միջավայրի ձեւավորման ուղղությամբ, որն օգնում է խաղաղությանը եւ նպաստում է բանակցային գործընթացին:

Ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել այն ջանքերի վերաբերյալ, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը: Ի՞նչ գործընթաց է իրականացվում, եւ որքա՞ն արագ դա տեղի կունենա, հաշվի առնելով այն, որ մարտերի շարունակականությունից մարդիկ են զոհվում:

Պետք է ասեմ, որ բավականին հուսադրող է այն, որ վերջին, կարելի է ասել, 12-14 ժամերի ընթացքում, մենք ունենք հարաբերական անդորր: Մենք մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, Ռուսաստանի եւ մյուս գործընկերներ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ: Մենք փորձում ենք գտնել այն ձեւերը, որը հնարավորություն կընձեռի պահպանելու այս հարաբերական անդորրը եւ վերահաստատելու հրադադարի ռեժիմը, որը, ինչպես նշեցիք, հաստատվել է 1994թ.-ին եւ այդ ժամանակվանից ի վեր լիարժեք ուժի մեջ է. փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի կողմից: Եվ այժմ հրադադարի ռեժիմի լիարժեք վերականգնումը մեր առաջնահերթությունն է:

Լուրեր կային, որ Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը ղեկավարում է Ռուսաստանը, հադիպել այդ հարցի շուրջ եւ գործողություններ ձեռնարկել, բայց որի արձագանքը, կարծես թե, ինչ-որ տեղ աղոտ էր: Ո՞րն է Հայաստանի վերաբերմունքն այդ պատասխանին:

Ես չեմ համաձայնի այդ գնահատականի հետ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն է, եւ մեր գործընկերների հետ մենք ակնհայտորեն բարձրացնում ենք հարցեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ տարածքին, որի մաս է կազմում Հայաստանը: Մենք տեղեկացնում ենք մեր գործընկերներին զարգացումների վերաբերյալ եւ բարձրացնում ենք հարցեր, որոնք, ինչպես այս դեպքում, անհրաժեշտ ենք համարում հավաքական գործողության ներկայացման համար: Ակնհայտորեն, որպես Կազմակերպություն՝ իր կանոնադրությամբ, մենք մեր ձեռքում ունենք ողջ գործիքակազմը, սակայն մենք գնահատում ենք իրավիճակը, գնահատում ենք իրավիճակով պայմանավորված գործողությունները: Մենք կապի մեջ ենք եւ հետեւողական երկխոսության մեջ ենք գտնվում մեր ՀԱՊԿ գործընկերների հետ:

2019թ.-ին եղել են բանակցություններ՝ այս հարցին որոշակի լուծում տալու նպատակով: Հայտնի է, Հայաստանի վարչապետն այդ ժամանակ ասել է «Արցախը Հայաստան է», եւ ցանկանում էր փոխել բանակցությունների ձեւաչափը, ինչը, ենթադրաբար, էականորեն խարխլել է բանակցային գործընթացը: Պատասխանատվության ի՞նչ մասնաբաժին է կրում Հայաստանն այս բանակցությունների շարունակականության ապահովման ձախողման համար:

Ես կրկին չեմ համաձայնի նման գնահատականի հետ, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ հստակ խոսել է այն մասին, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, Հայաստանը պատասխանատվություն է կրում Արցախի մեր հայրենակցիների անվտանգության, ֆիզիկական գոյաբանական անվտանգության համար:

Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին, եւ ակնհայտ է, որ Հայաստանն ունի իր զարգացման օրակարգը, Հայաստանն ունի իր ժողովրդի բարեկեցությունը պաշտպանելու օրակարգ: Արցախը, նրա բնակչությունը գտնվում են անբարենպաստ պայմաններում. ամեն կերպ փորձ է արվում նրանց մեկուսացնել արտաքին աշխարհից, ինչն անընդունելի է, եւ Հայաստանն ակնհայտորեն ամեն կերպ աջակցում է, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա ապրել անվտանգության, խաղաղության եւ զարգացման պայմաններում: Դա հենց այդ համատեքստում է:

Այնուամենայնիվ, ընդգծեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հետեւողական է եղել իր հայտարարություններում առ այն, որ խաղաղությունը հնարավոր կլինի, երբ մենք հասնենք այնպիսի փոխզիջումային լուծման, որն ընդունելի կլինի բոլոր ժողովուրդների` Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ մենք Ադրբեջանի ղեկավարությունից դեռ ակնկալում ենք փոխադարձելիություն այնպիսի մոտեցման, որը հիմնված կլինի փոխզիջման վրա, քանի որ ներկայումս մենք ականատեսն ենք լինում առավելապաշտական մոտեցման, որը հաշվի չի առնում Հայաստանի եւ Արցախի հիմնարար առաջնահերթությունները:

Այսպիսով, մեր դիրքորոշումը լուծում գտնելն է, որն ընդունելի կլինի բոլորի համար, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: