Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մամուլ

Միջազգային մամուլը հայ-ադրբեջանական հակամարտության նոր լարվածութան ու բախումների մասին

Ամերիկյան US.News and World Report պարբերականը անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նոր լարվածութանն ու բախումներին, հիշեցնում է, որ չնայած 1994 թվականին կնքված հրադադարին, Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են մեղադրել մեկը մյուսին` Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական սահմանային գոտիներում շարունակվող հրազենային կրակոցների մեջ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգում է միջազգային համայնքին մասնավորապես նրա համար, որ այն սպառնում է այն տարածաշրջանի կայունությանը, որը որպես միջանցք է գործում դեպի միջազգային շուկաներ նավթի ու գազի արտահանման համար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Բրիտանական BBC կայանը նույնպես հաղորդում է վերջին տվյալները սահմանին զարգացող իրադարձությունների մասին, ընթերցողներին հիշեցնում Հայաստանի ու Ադրեբեջանի միջև հակամարտության պատմությունը սկսած 1990-ականներից: Լրատվամիջոցի հոդվածը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն գտնվում է հայերի վերահսկողության ներքո: Ադրբեջանի կողմից սպանվել են գեներալ մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաեվը: Հայկական կողմից զոհվել են մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտակ Սոս Էլբակյանը:

Reuters լրատվական գործակալությունը մեջբերում է Հայաստանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, որի համաձայն, հայկական կողմում զոհերի թիվը հասել է 4-ի, որոնց թվում են մեկ մայոր և մեկ կապիտան: Լրատվական գործակալությունը գրում է, թե ադրբեջականան մի անօդաչու թռչող սարք «հարվածել է քաղաքացիական ենթակառույցներին Բերդ գյուղում»: Նախորդ օրը, գրում է գործակալությունը, հարվածի տակ էին առնվել հայկական Չինարին ու Այգեպարը: Նույն հոդվածով գործակալությունը տեղեկացնում է իր ընթերցողներին, որ 2016 թվականի «Ապրիլյան պատերազմից» ի վեր կողմերի միջև սա ամենաարյունալի բախումն է: Այն նաև տեղեկություններ է փոխանցում միջազգային կառույցների կողմից հրապարակված հայտարարությունների մասին, որոնց շարքում են Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը, Եվրոպական միությունը, Մինսկի խումբը:

Ինչպես Jerusalem Post-ն է գրում, Ադրբեջանի նախագահ Ալիևը մեղադրում է Հայաստանի իշխանություններին «սադրանքի» մեջ, Հայաստանի վարչապետ Փաշինյանը` հայտարարում, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրելու «տարածաշրջանային անկայունության աննախադեպ հետևանքների համար»:

«Վաշինգտոն թայմս» օրաթերթն իր հոդվածը սկսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով համակիր, Ռուսաստանի Մերձակա Արևելքի հարցերով հաստատության ղեկավար Եվգենի Սատանովսկիի այն հայտարարությամբ, որով վերջինս հանդես էր եկել հունիսի կեսերին: Նա ասել էր. «Որքան հասկանում եմ, հարցը, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռազմական և քաղաքական տեսանկյունից կարելի է համարել փակված»: Ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում նա ասել էր, թե «Ադրբեջանը կարող է մսաղացի մեջ նետել այնքան թվով մարդկանց, որքան կամենա, կարող է ծախսել այնքան ժամանակ ու փող, որքան կամենա, սակայն այս ամենը չի լինի խելամտության արդյունք: Ադրբեջանն այդ քայլին կարող է գնալ միայն դեպքում, եթե ուզում է, որ պարերազմը տեղափոխվի դեպի իր տարածքներ»:

Ըստ «Վաշինգտոն թայմս»-ի, սա Կրեմլին մոտ կանգնած գործիչների տեսակետ է ու արտահայտում է միջազգային օրենքներն անտեսելու Ռուսաստանի համառ դիրքերը: «Հարկավոր է Մոսկվային տեղեկացնել, որ Արևմուտքը տեղյակ է, որ Հայաստանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները չէին կարող սկսվել առանց նրանց առնվազն գաղտնի համաձայնության»: Այսպիսի կարծիք է հայտնում վերլուծական կենտրոնի` Մերձակա Արևելքի քաղաքականության հարցերով հաստատության վերլուծաբան Ալեքսանդր Մուրինսոնը «Վաշինգտոն թայմս» օրաթերթում:

Ըստ EurasiaNet-ի, արդեն երեք օր է, որ բախումները շարունակվում են, սակայն դեռևս պարզ չէ, թե որ կողմն է արձակել առաջին կրակը: «Սահմանը հիմնականում չի ենթարկվում մոնիտորինգի, ինչի արդյունքում չկան տեղեկությունները հաստատող անկախ աղբյուրներ», գրված է հոդվածում, որտեղ ասված է նաև, թե «երբ խախտվում է հրադադարը, կասկածը սովորաբար ընկնում է Ադրբեջանի վրա, քանի որ հայերը շահագրգռված չեն ստատուս քվոն խախտելու հարցում, քանի որ նրա ուժերը վերահսկում են հակամարտության գլխավոր առիթ դարձած Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև շրջակա մի քանի շրջաններ, որոնք միջազգայնորեն ճանաչված են որպես ադրբեջանական տարածքներ»: Ինչպես լրատվական այս գործակալությանն է ասել Հարավային Կալիֆորնիայի հայկական հարցերով հաստատության վերլուծաբան Էմիլ Սանամյանը, նոր բախումների պատճառը կարող է լինել հայկական ուժերի կողմից վերջերս հաստատված դիրքերը: «Սա հայկական կողմին կարող էր տալ մարտավարական առավելություն այն հատվածում, որը ադրբեջանական ուժերը փորձում են ոչնչացնել», ասել է Սանամյանը: Ըստ նույն լրատվամիջոցի, մեկ այլ վերլուծաբան, ղարաբաղյան հակամարտությունն արդեն երկար տարիներ ուսումնասիրոող Լորենս Բրոերսն ասել է, թե ընդհակառակը, «Ադրբեջանն ունի միջազգային սահմանները, Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված պայմանագիրը փորձելու դրդապատճառներ»: