«Գոլդեն Փելիս» հյուրանոցը կրկին կդրվի աճուրդի՝ նախատեսված է գնի իջեցում (տեսանյութ)
«Գիտեք, որ ամիսներ շարունակ կորոնավիրուսով վարակվածներն էին մեկուսացել «Գոլդեն Փելիս» հյուրանոցում: Հիմա հյուրանոցն ազատվել է, և մենք այն հետ ենք վերցրել՝ պատրաստվում ենք նորից ներկայացնել աճուրդի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի ճակատագրին:
Հարցին՝ եթե գնորդներ չհայտնվե՞ն, քանի որ մեկ տարի այն դրվել էր աճուրդի, այդ դեպքում ի՞նչ է լինելու, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ առաջին աճուրդը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, հետևաբար՝ մի քանի ամիս է, ինչ դրվել է աճուրդի:
«Նախ՝ նախատեսված է գնի իջեցում, գնորդներ չլինելու դեպքում կքննարկվի նաև այլ տարբերակ, գուցե հավատարմագրային կառավարման տալով: Սակայն հույս ունեմ՝ գործը դրան չի հասնի»,- հավելեց Ն. Բաբայանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից մեկ տարի հետո, Կառավարությունը հավանության արժանացրեց «Գոլդեն Փելիս» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը, որի արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ է, նվիրաբերել պետությանը: Հյուրանոցը պատկանում էր Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը