Նախագիծը հակասում է Աշխատանքային օրենսգրքին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ներկայացրեց խմբակցության դիրքորոշումը ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումների նախագծի մասին, որով առաջարկվում է, համավարակով պայմանավորված, անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին գրավոր, հեռահար քվեարկության հնարավորության ընձեռում: Գործող կարգավորմամբ՝ պատգամավորը հնարավորություն ունի գրավոր կարգով քվեարկելու, եթե ԱԺ կողմից գործուղման մեջ է:
«ԱԺ կայքում այս պահին տեղադրված և մեզ ներկայացված նախագծում չի խոսվում, որ այս նախագիծը վերաբերում է արտակարգ դրությանը՝ համավարակի պարագային, իսկ սրան զուգահեռ իշխանական խմբակցության գործընկերների ելույթներում կարմիր գծի նման նկատվում է այն թեզը, որ կարգավորումը վերաբերում է բացառապես արտակարգ դրության հայտարարմանը և համաճարակին։ Նախագծի հիմնավորումը ինքնին հիմնված է ՔՈՎԻԴ 19-ի՝ համաճարակով ստեղծված իրավիճակի վրա և մտահոգություն է հայտնում, որ բացառված չէ, անգամ զգալի թվով պատգամավորներ հնարավորություն չունենան խորհրդարանի աշխատանքներին ֆիզիկապես մասնակցելուն՝ ըստ այդմ զրկվելով քվեարկության հնարավորությունից»։
Իսայանը կարծում է, որ կարելի էր միանգամից նշել, որ այս հիմնավորումը բացառապես վերաբերում է արտակարգ դրությանը։
«Մենք կարծում ենք, որ նախագիծը հակասում է նաև Աշխատանքային օրենսգրքի՝ «Ժամանակավոր աշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին: Եվ եթե շատ անկեղծ լինենք, կարծում ենք, որ այս նախագծի օգտատերերը բնավ ընդդիմության պատգամավորները չեն, այլ՝ հակառակը»,- նշեց Իսայանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին