Սուրեն Պապիկյանը «դաստիարակչական» աշխատանքներ է տարել իմքայլականների հետ
«Հրապարակը» գրում է.
«Իշխող թիմում սկսել են առաջնորդվել նեղ անձնային շահերով և «սիմպատիաներով», ինչն էլ առիթ է դարձել, որ «Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ ծագի։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ «դաստիարակչական» աշխատանքներ է տարել իմքայլականների հետ, թե ինչպես պիտի լինի պատգամավորը, և որ չի կարելի անձնական «սիմպատիաների» պատճառով ձախողել թիմային աշխատանքը։
Բանն այն է, որ հուլիսի 8-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը, ըստ որի՝ ընդերքօգտագործման թույլտվություն կտրվի այն արդյունահանողին, որը կներկայացնի պաշարների ուսումնասիրության թարմ տվյալներ: Հուլիսի 9-ին պետք է տեղի ունենար օրենքի երկրորդ ընթերցումը, սակայն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշում կայացվեց հետաձգել հարցի քննարկումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով մասնագետների մտահոգությունները: Իրականում պարզվում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի ջանքերով է տապալվել նախագիծը։
Պատգամավորն անձնական խնդիրներ ունի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանի հետ, ով նշանակված է որպես նախագծի զեկուցող։ Պատգամավորը գործընկերներին համոզել է, որ հաշվի չեն առնվել իր առաջարկները, և չի կարելի խորհրդարանին այսպես արհամարհել։ Պապիկյանն ուրբաթ օրվա նիստին ասել է, որ ուղղակի ապշած է ստեղծված իրավիճակից, թե ինչպես կարելի է անձնական դրդապատճառներով տապալել օրենքը։ Նա զգուշացրել է, որ մի քանի օր անց նախագիծը երկրորդ ընթերցման է ներկայացվելու, և ինքը չի հանդուրժի նման կամակորություններ։ «Իմ քայլի» մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխող խմբակցությունում գործում են խմբակներ։ Դրանցից մեկն էլ Մերի Գալստյան-Լենա Նազարյան-Մարիա Կարապետյան եռյակն է, որը շատ ակտիվ է ներքին քննարկումներում և միասնաբար է գործում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան