Գիշերը լիարժեք դադար է տեղի ունեցել. մինչ այդ հայկական կողմը 2 ԱԹՍ է խոցել. Արծրուն Հովհաննիսյան
Առաջնագծում երեկ գնալով կրակոթցները քչացել են, իսկ գիշերը ժամը 00.15-ից սկսած լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային զենքեր եւ այլն: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Մինչեւ այդ ժամը որոշակի ակտիվություն է եղել, որոշակի կրակոցներ: Մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում:
Այս պահի դրությամբ անդորրը շարունակվում է: Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել, որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը ցավակցություններ հայտնեց երեկ հայկական կողմի 4 զոհերի ընտանիքներին:
«Երեկ նաեւ հակառակորդն է ամփոփել իր կորուստները: Չգիտեմ՝ դրանք վերջնական են թե, ոչ: Երեկ երեկոյան արդեն 12 անուն էր շրջանառվում՝ կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրետանու պետ, այլ սպաներ եւ նաեւ շարքայիններ»,-ընդգծեց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին