ՍԴ նիստը երրորդ անգամ չկայացավ. Սահմանադրական դատարանի դռները «փակ» կլինեն մինչեւ օգոստոսի 25-ը
Երկրում սահմանադրական արդարադատություն չի իրականացվում։ ՍԴ նիստերն անընդմեջ չեն կայանում՝ քվորումի բացակայության հիմքով։
Հերթական նիստը նախատեսված էր այսօր՝ ժամը 11-ին, որի օրակարգում ընդգրկված էր 5 հարց, սակայն «Փաստինֆո»-ի տեսախցիկը նշված ժամին արձանագրել է դատարկ դահլիճը. այն չի կայացել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ քվորումի բացակայության պատճառով տեղի չեն ունեցել նաեւ հունիսի 30-ին եւ հուլիսի 7-ին նախատեսված նիստերը, ինչն աննախադեպ երեւույթ է Սահմանադրական դատարանի 25 տարվա պատմության մեջ։ ՍԴ հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին, այսինքն՝ երկրում սահմանադրական արդարադատություն ամիսներով չի իրականացվի։
Նշենք, որ հունիսի 25-ից ՍԴ ներկայացված որեւէ դիմում ընթացք չի ստացել, քննարկման առարկա չի դարձվել, քանի որ փաստացի չկա ՍԴ նախագահ, ով լիազորված է մակագրելու , չկա քվորում՝ որոշումներ կայացնելու համար։ Ավելին՝ պարզվում է հուլիս ամսվա համար ՍԴ կազմում ընդգրկված էին ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանը, Ալվինա Գյուլումյանը, Արայիկ Թունյանը, որը լիազորված էր քննելու անհատական դիմումները, բայց Ալվինա Գյուլումյանի լիազորությունները դադարեցված են համարվում, Արեւիկ Պետրոսյանն արձակուրդում է և փաստացի միակ գործով դատավորն Արայիկ Թունյանն է, որը միայնակ որոշումներ կայացնել չի կարող։ Այդպիսով խախտվել են դիմումների քննության համար նախատեսված ժամկետները։
Հիշեցնենք, որ երկրի խորհրդարանական մեծամասնությունը հակասահմանադրական ճանապարհով ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո հայտարարեց, թե դադարել են ՍԴ երեք դատավորի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները, ինչպես նաեւ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ ՍԴ նախագահի պաշտոնում։ Վերջիններս դիմել են ՄԻԵԴ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին