Հայաստանի խաղաղ բնակչության եւ սահմանների պաշտպանությունն այլընտրանք չունի
2020 թվականի հուլիս 12-ի կեսօրին Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ձեռնարկեց նոր արկածախնդրական, սադրիչ քայլ՝ փաստացի հարձակում գործելով Հայաստանի Հանրապետության դեմ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ հատվածում: Այս մասին նշված է «Ժառանգություն» կուսակցության հայտարարության մեջ:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ արդեն երկօրյա ռազմական այս հակամարտությունը, որը սանձազերծեց Իլհամ Ալիեւի վարչակազմը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն արդեն անուղղակի հաստատել է իրենց նախահարձակ լինելը՝ պնդելով, թե կարեւոր չէ՝ ով է առաջինը եղել, դառնում է Հայաստանի խաղաղ, քաղաքացիական բնակչության կյանքի եւ կենսագործունեության ուղղակի սպառնալիք, որովհետեւ ԱԹՍ-ով թիրախավորվել եւ հրետակոծվում են ոչ միայն սահմանամերձ գյուղերը՝ Մովսեսը եւ Չինարին, այլեւ Տաուշի կենտրոն Բերդը:
«Ժառանգությունը» լիակատար զինակցություն եւ աջակցություն է հայտնում Հայատանի քաղաքական, ռազմական ղեկավարությանը մեր պետության ազգային անվտանգությունը եւ խաղաղ բնակչության կյանքի իրավունքը պաշտպանելու բոլոր քայլերում:
Սանձազերծված մարտական գործողությունների եւ Հայաստանից ու Արցախից պարբերաբար կտոր-կտոր տարածք բռնազավթելու, խաղաղ բնակչությանը հրետակոծելու մարտավարությունը արժանանալու է հստակ ու ջախջախիչ պատասխանի: Հայաստանի Հանրապետությունը եւ բանակը երաշխավորն են մեր սահմանների ու տարածքային ամբողջականության եւ, ամենակարեւորը, մեր բնակչության անվտանգ կենսագործունեության:
«Ժառանգությունը» դիմում է միջազգային շահագրգիռ բոլոր ատյաններին, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարությանը, ՀԱՊԿ-ին,ԵՏՄ-ին, ելնելով աներկբա հիմքերից նախահարձակ լինելու եւ հարեւան պետության տարածք ներխուժելու, խաղաղ բնակչությանը թիրախավորելու գործողությունների կասեցման համար շտապ գործուն քայլեր ձեռնարկելու համար: Ադրբեջանի գործողությունների հետ կապված նախորդ համահարթեցնող հայտարարություններն ու դիմումները մինչ այժմ անարդյունավետ են եղել: Մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու պահպանումը կարեւորագույն միջազգային մարտահրավեր է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին