Կողմերը Վճռաբեկ բողոքներ են ներկայացրել՝ Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատ արձակելու որոշման դեմ
Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, հունիսի 18-ին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել։ Նրանք վիճարկում են վերաքննիչի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ 2 միլիարդ դրամ գրավով Քոչարյանին ազատ արձակելու որոշումը։
Զեկուցող դատավոր է նշանակվել Սերժիկ Ավետիսյանը։
Վճռաբեկ բողոք է ներկայացրել նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Գլխավոր դատախազությունը պահանջում է բեկանել 2008-ի հետընտրական իրադարձությունների հետևանքով սահմանադրական կարգը տապալելու և մոտ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնաթող նախագահին 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակելու որոշումը։
Թեև վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին իրենց համար ցանկալի որոշում կայացրեց՝ ազատ արձակելով մոտավորապես մեկ տարի անընդմեջ կալանքի տակ գտնված պաշտոնաթող նախագահին, այդուհանդերձ, Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, Արսեն Նիկողոսյանն իր որոշման մեջ նշել է, որ իրենց պաշտպանյալը կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Հենց այս հանգամանքն էլ Վճռաբեկ բողոքում մատնանշելու են փաստաբանները՝ պնդելով, թե դատավորը 2 միլիարդ դրամ գրավի փոխարեն պարզապես առանց որևէ խափանման միջոցի պետք է ազատեր երկրորդ նախագահին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին