«Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ցույց են իրականացնում
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել՝քննարկելու ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական կանոնադրական կապիտալը օտարելու թույլտվություն տալու մասին հարցը, ինչի դեմ բողոքում են «Բիլայն»-ի հարյուրավոր աշխատակիցներ։
Ոստիկանությունը միանգամից զգուշացրեց, որ Պարետի որոշմամբ ՝ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ արգելված է հավաքների իրականացնելը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ հուլիսի 9-ի նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Այսօր հարցը քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում։
Օրեր առաջ՝ «Beeline» ընկերության 300 աշխատակիցներ գրավոր դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեղեկացրել, որ դեմ են, որպեսզի «Beeline»-ը վաճառվի Հայկ և Ալեքսանդր Եսայանների «Թիմ» ընկերությանը։ Աշխատակիցները մտավախություն են հայտնել, որ «Beeline»-ը գնելուց հետո Եսայան եղբայրներն աշխատանքի կտեղավորեն «Յուքոմ»-ից հեռացած աշխատակիցներին, ինչի արդյունքում իրենք գործազուրկ կդառնան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին