Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Իմ երեխան դպրոցում ՀԵՊ անցել է և ես որևէ բացասական ազդեցություն չեմ տեսել․ ԼՀԿ պատգամավոր

ԿԳՄՍ նախարարության շրջանառության մեջ դրված Հանրակրթական չափորոշիչների փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է է 1-4 դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չիրականացնել և ընթացիկ գնահատումը կատարել բնութագրման միջոցով, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը վատ նախաձեռնություն չի համարում, բայց նշում է, որ այդ փոփոխությունը կարելի էր անել փուլ առ փուլ։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ խորհրդային տարիներից մնացած այս գնահատման մեթոդը հիմնականում որպես մահակ է ծառայել, որպեսզի աշակերտներն ավելի զգոն լինեն և սովորեն։

«Սա պետք է անել փուլային տարբերակով՝ նախ առաջին և երկրորդ դասարաններում։ Ստուգել, թե ինչպիսի ազդեցություն է ունենում աշակերտների պատրաստվածության և նրանց մոտիվացիայի վրա, հետո նոր կիրառել այլ դասարաններում»,- նշել է նա։

Պատգամավորը հարցեր է թվարկում, որոնք ըստ նրա՝ փոփոխության դեպքում անպայման ի հայտ են գալու։ Մասնավորապես այն, թե ի՞նչ արդյունք կտա, որովհետև ուսուցիչները օբյեկտիվ գնահատելու խնդիրներ են ունենալու։ Բացի այդ, հարց է՝ աշակերտները կկարողանա՞ն ճիշտ ընկալել բնութագիրը։

«Արդյո՞ք բնութագիրը երեխաներին զգոն կպահի, նրանք արձագանքող կլինեն ուսուցչի տված բնութագրին և որքանո՞վ է դա ծառայելու ի նպաստ գիտելիքի յուրացման։ Սրանք հարցեր են, որոնք փորձագիտական քննարկումների կարիք ունեն»,- ասել էԱննա Կոստանյանը՝ հավելելով, որ ժամանակ է պետք, որպեսզի այս առաջարկությունները գործնականում կիրառվեն և գնահատականներ տրվեն, թե որքանով դրանք նպաստեցին ուսման բարելավմանը։

Ըստ նախագծի՝ քանակական գնահատման 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանալու անբավարար գնահատական և յուրաքանչյուր նիշ նկարագրելու է աշակերտի հաջողության որևէ մակարդակ:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա նշանակում է, որ դուրս է գալու այն խնդիրը, որ սովորողը պետք է մնա նույն դասարանում և կրկնի դասընթացը։ Աննա Կոստանյանը նախ նկատում է, որ այս փոփոխությունը ուսուցիչներին կազատի ձևական գնահատականներ նշանակելուց, որպեսզի երեխան նույն դասարանում չմնա։

«Ուսուցչին ազատում են ավելորդ ծանրաբեռնվածությունից, խղճի վրա ծանրանալու ինչ-որ երևույթներից»,- ասել է նա, ապա շարունակել խնդիրների մասին խոսել․

«Իմ կարծիքով հատուկ կարիքներ ունեցող աշակերտների դեպքում խնդիր է լինելու։ Այսինքն՝ ստացվելու է, որ ֆիկտիվ գնահատականներ են նշանակվելու և դրանք չեն արտացոլելու երեխայի ունակությունները, առաջադիմությունը, և անկախ ստացած գնահատականից փոխարդվելու են հաջորդ դասարան։ Իսկ գնահատման մեխանիզմը ներդրվել է նրա համար, որպեսզի հնարավորինս օբյեկտիվորեն գնահատեն՝ արդյո՞ք աշակերտը յուրացրել է իր տված գիտելիքը, թե՞ ոչ, և ըստ այդմ փոխադրվի հաջորդ դասարան, կամ ոչ։ Եթե ստացվում է, որ աշակերտը այսպես թե այնպես պիտի փոխադրվի հաջորդ դասարան, ապա այստեղ գնահատման սիստեմի ամբողջ էությունը կորչում է»։

Աննա Կոստանյանն անդրադարձել է նաև նախագծով առաջարկվող այն փոփոխությանը, որի համաձայն՝ Հայ եկեցեղու պատմություն առարկան պիտի դուրս գա դպրոցական ծրագրից և ինտեգրվի այլ առարկաների։

«Ենթադրենք՝ ընդունում ենք, որ Հայ եկեղեցու պատմություն առարկան իր ամբողջ ծավալով պիտի պահպանվի և ինտեգրվի մեկ այլ առակայի մեջ, բայց այստեղ մենք խնդիր ենք ունենալու ժամաքանակների մասով։ Շաբաթական մեկ անգամ է դասավանդվում ՀԵՊ, որքան էլ նյութը ծավալուն չլինի, այնուամենայնիվ կա ծավալ, որը պետք է ինտեգրել այլ առարկայի մեջ։ Ինչպես հասկանում եմ՝ հայագիտական առարկաների ժամաքանակը մի փոքր պակասեցվում է, հարց է առաջանում՝ այդ դեպքում ո՞նց են տեղավորելու ամբողջ առարկայի ծավալը»,- նշել է նա, ապա հավելել, որ ՀԵՊ-ը այլ առարկաների ինտեգրելուց հետո երեխաները նյութը չեն կարողանալու լիարժեք յուրացնել։

Տիկին Կոստանյանը՝ որպես ծնող, դեմ չէ դպրոցներում ՀԵՊ-ի դասավանդմանը։

«Իմ երեխան դպրոցում այս առարկան անցել է և ես որևէ բացասական ազդեցություն չեմ տեսել»,- ասել է նա՝ հավելելով, որ իհարկե, մասնագետների խնդիրներ են կան և վերապատրաստման անհրաժեշտություն կա։

ԼՀԿ պատգամավորը թեմայի շուրջ քննարկումներ է ունեցել թե՛ ՀԵՊ դասավանդող ուսուցիչների, թե՛ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

«Իմ պատկերացմամբ եկեղեցին այս հարցում ծայրահեղական դիրքորոշում չունի, որ եթե հանվում է, ուրեմն ընդդիմանում ենք․․․Խնդիրը կայանում է նրանում, որ եկեղեցու ներկայացուցիչը չափորոշիչների մշակման գործընթացից դուրս է մնացել, ինչը ենթադրում եմ, որ չպիտի այդպես լիներ, որովհետև առարկայի ուղիղ պատասխանատուն այս պարագայում կարելի է համարել Հայ առաքելական եկեղեցին»,- ասել է տիկին Կոստանյանը։

Աննա Կոստանյանն ընդգծել է, որ ՀԵՊ դասավանդող ուսուցիչները այս փոփոխությունից հետո հավանական է, որ զրկվեն աշխատանքից, ինչը, բնականաբար, ցանկալի չէ։

Հայոց լեզվի ժամերը պակասեցնելը ԼՀԿ պատգամավորը մտահոգիչ է համարում։ Հիշեցնում է՝ երբ 2019թ․-ին քննադատվում էր ԿԳՄՍ նախարարության այն առաջարկությունը, որ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդումը պիտի չեղարկվի և բուհերի հայեցողությանը մնա, կրթության գերատեսչությունից ասում էին, որ փոխարենը դպրոցում կուժեղացվի մայրենի լեզվի ուսուցումը և աշակերտը պատրաստված կդիմի բուհ։

«Հիմա մենք հակառակն ենք տեսնում։ Եթե շարունակելու են պնդել, որ հայագիտական առարկաները բուհը պիտի ընտրի՝ պարտադի՞ր է, թե՞ ոչ, ապա այս պարագայում մենք նվազեցնում ենք հայերենի իմացության մակարդակը դպրոցում, ինչը մտահոգության առիթ է տալիս»,- հավելել է նա։

Աննա Կոստանյանը հետևել է նախագծի շուրջ ծավալվող քննարկումներին, ծանոթացել քաղաքացիների տեսակետներին։ Ըստ նրա՝ կարծիքներ են նաև եղել, որ ուսուցիչները պատրաստ չեն այս փոփոխություններին։