Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Կարծիք

Ցավ եմ ապրում դրսում ապրող իմ հայրենակիցների համար, որ ակամա դարձան իշխանության կեղտոտ հնարքի սպառողը․ Նաիրա Զոհրաբյան

Հայ «Ալի Հասանովն» ու խանութից օծանելիք գողացող Սուսոն ևս միացան ինձ ցցի հանելու և այրելու հայրենասիրական կոչերին․ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Եվ ուրեմն, այն բանից հետո, երբ իշխանությունը, կատարելով հանցագործություն, հրապարակեց իմ անձնական նամակագրությունն ու դրա համար դեռ դատվելու են խմբակային հանցագործության հոդվածով, ահա այդ հանցագործությունից հետո, երբ իշխանական ֆեյք ինդուստրիան, խեղաթյուրելով իմ խոսքը, համայն Սփյուռքին ոտքի հանեց, թե` էս բան չունե՞ք ասելու, Նաիրա Զոհրաբյանը ձեզ վիրավորել է, ահա էդտեղ սկսվեց ամենահետաքրքիրը: Ես ընդունում եմ, որ Սփյուռքի մեր շատ պատվարժան հայրենակիցներ կարող էին ընկնել ընդհանուր աղմուկի լավայի մեջ և կոնտեքստից կտրված թեմայից սխալ ազդակներ ստանալ և ինձ այրելու ու ցցի հանելու կոչեր անել: Անել էնպիսի էնտուզիազմով, որ ադրբեջանցիների սիրտը էս օրերին մի այլ դոզայով հովացավ:

Բայց երբ անձնական նամակների տեղատարափի մեջ ես տեսա նաև Ֆրանսիա փախած ու դրսերում իրենց գործունեությամբ խիստ հանրահայտ դարձած երկու անձանց ևս, անկեղծ տխրեցի Սփյուռքում ապրող պատվարժան ու աշխատասեր իմ հայրենակիցների համար», գրել է Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավորը գրել է, որ Սփյուռքից իր դեմ արշավին են միացել արտասահմանում ապաստանելու համար ադրբեջանցու անուն-ազգանունով հանդես եկող երիտասարդը եւ խանութներից օծանելիք թռցնող մի կին․

«Եվ այսպես, սիրելի իմ հայրենակիցներ, տարիներ առաջ, ԵԽԽՎ նիստերից մեկի ժամանակ, հոթել, որտեղ մնում էր հայկական պատվիրակությունը, ինձ հետ հանդիպում խնդրեց հայ մի երիտասարդ: Հիմա կասեք` հետո ինչ: Հեչ, առանձնապես ոչինչ, պարզապես Հայաստանից փախնելու համար սույն երիտասարդը ադրբեջանցու` Ալի Հասանով անուն-ազգանունն էր վերցրել ու ինձ որպես պագամավորի խնդրում էր, որ օգնեմ ինչ-ինչ հարցերում: Ի դեպ, այդ դեպքի մասին ես ժամանակին բարձրաձայնեցի՝ ասելով, որ դա մեր բոլորի ամոթն է, երբ հայրենիքից փախնելու համար անգամ «ադրբեջանցի» են պատրաստ դառնալ. (Տես հղումը՝ https://armtimes.com/hy/article/124737…): Եվ ահա սույն անձը իր արդար բողոքի ձայնն է բարձրացրել ու ստախանովյան էնտուզիազմով միացել է ինձ վառելու, կախելու, քառատելու կոչերին: Մյուս էնտուզիաստը, որը երեկ ինձ գրել էր, թե ես ի՞նչ իրավունք ունեմ վիրավորելու օտար ափերում հալալ քրտինքով աշխատող մեր հայրենակիցներին, Ստրասբուրգի Սուսոն էր, որի «հալալ քրտինքը» Ստրասբուրգի և հարակից բնակավայրերի խանութներից օծանելիք և հագուստ գողանալն ու կես գնով իրացնելն էր:

Ու ահա մեր «ադրբեջանցի» հայրենակիցն ու Ստրասբուրգի Սուսոն ևս հետ չմնացին ընդհանուր «ասուժդամսի» շքերթից, ու մի-մի դիմում էլ իրենք գրեցին ինձ:

Անկեղծ ցավ եմ ապրում, ցավ եմ ապրում դրսում ապրող իմ բազմաթիվ ազնիվ, պարկեշտ, հայրենասեր ու տաղանդավոր հայրենակիցների համար, որ ակամա դարձան իշխանության կեղտոտ հնարքի սպառողն ու նրանց միացան օծանելիք գողացող Սուսոն և Հայաստանը լքելու համար ադրբեջանցի դարձած հայ երիտասարդը»։