Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Գագիկ Ծառուկյանի հետ առերեսման ժամանակ հաստատվեց, որ մեր պնդումները ճիշտ էին

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը Առաջին ատյանի դատարանում չի կարող քննել նույն դատավորը՝ Ռոբերտ Պապոյանը, նման պրակտիկա չկա։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության, իսկ Առաջին ատյանի դատարանը մերժել էր վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Էմին Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, և դեռևս չեն կարող ասել, թե ինչ որոշում է եղել իրենց ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ Ծառուկյանի պաշտպանական թիմը նույնպես միջնորդություններ էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, որոնք վերաբերում էին քրեական գործում հիմնավոր կասկածի բացակայությանն ու վարույթն իրականացնող մարմնի ընտրությանը ( պաշտպանական թիմը պնդում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը, որտեղ քննվում է քրեական գործը, իրավունք չունի այն քննելու և Ծառուկյանին առնչվող քրգործը քննչական ենթակայության կարգով պետք է փոխանցվեր Հատուկ քննչական ծառայությանը)․

«Բացի այն ինֆորմացիան, որ բեկանվել և ուղարկվել է Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, այլ տեղեկատվության այս պահին չենք տիրապետում այն պարզ պատճառով, որ նույնիսկ հրապարակմանը ներկա չենք եղել։ 2 տարբերակ կա․ մեկը՝ դատարանն ասում է, որ գնում է խորհրդակցական սենյակ և որոշումը հրապարակելու օր ու ժամ է նշում, լինում է նաև դեպք, երբ դատարանն ասում է, որ գնում է խորհրդակցական սենյակ և որոշումը կհրապարակի վերադառնալուն պես։ Սա երկրորդ դեպքն էր, այսինքն՝ ամսի 7-ին, ավարտելով քննությունը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վերադարձավ ամսի 8-ին՝ 19։30-ի սահմաններում։ Բնականաբար, մենք չէինք կարող գուշակել, իրենք որոշումը հրապարակել են օրենքով սահմանված կարգով, մեզ ուղղակի աշխատակազմից տեղեկացրել են որոշման բուն էությունը, այլ ոչ բովանդակությունը՝ մանրամասնություններով։ Հետագայում որոշումը կստանանք, մանրամասներն արդեն պարզ կլինեն։ Դա օրենքով սահմանված կարգ է, և ոչ մի խնդիր չկա»,- ասաց Խաչատրյանը։

Ընտրակաշառքին վերաբերող հայտնի քրեական գործով, որով որպես մեղադրյալ է անցնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, կան ևս 3 մեղադրյալներ՝ Վազգեն Պողոսյանը, Աբրահամ Մանուկյանը և Վանիկ Ասատրյանը։ Պաշտպանին հարցրինք՝ 4 մեղադրյալների միջև առերեսումներ կատարվե՞լ են այս ընթացքում․

«Այլ անձանց վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև տեղեկատվություն չունեմ, իսկ կոնկրետ պարոն Ծառուկյանի վերաբերյալ առերեսում եղել է միայն Վազգեն Պողոսյանի հետ։ Մենք կարծում ենք, որ Վազգեն Պողոսյանի ցուցմունքը ի սկզբանե էլ որևէ արժեքավոր տեղեկատվություն չէր պարունակում կոնկրետ պարոն Ծառուկյանին մեղսագրվող արարքի մասով, բայց ամեն դեպքում վարույթն իրականացնող մարմինը առերեսում կազմակերպեց։ Դա նաև մեր պահանջն էր, պարոն Ծառուկյանի պահանջն էր, քանի որ նա իր ցուցմունքում նշել էր, որ եթե կա անձ կամ անձինք, որոնք իր դեմ ցուցմունք են տվել, ապա ինքը, օգտվելով իր իրավունքից, պահանջում է, որ առերեսումներ անցկացվեն։ Մեր կարծիքով՝ վարույթն իրականացնող մարմինը Վազգեն Պողոսյանի ցուցմունքը յուրովի էր մեկնաբանել և գտնում էր, որ այդ ցուցմունքը պարոն Ծառուկյանի դեմ է։ Այդ առերեսումը եղավ, և ևս մեկ անգամ վերահաստատվեց մեր պնդումը, որ Վազգեն Պողոսյանը և՛ ի սկզբանե, և՛ առերեսման ժամանակ քննության համար որևէ արժեքավոր տեղեկություն չի ներկայացրել կոնկրետ պարոն Ծառուկյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ։ Ցուցմունքների բովանդակության մեջ հակասություններ չեն եղել, որը ևս մեկ անգամ հաստատվեց առերեսման ընթացքում»,- պատասխանեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և համարում է քաղաքական հետապնդում։