Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան իրականության մեջ վերջին մեկ տարվա ընթացքում ամենաինտրիգային հարցը, որը դեռեւս վերջնական հանգուցալուծում չի ստացել, վերաբերում է ՀՀ դատաիրավական ոլորտի փոփոխություններին, իսկ ավելի կոնկրետ՝ ՍԴ շուրջ ընթացող գործընթացներին, որոնց պատճառով իշխանությունները փաստացի խոր ճգնաժամ ձեւավորեցին Սահմանադրական դատարանում։
Այս հարցում իշխանությունը միջազգային հարթակներում տեղի ունեցող ամեն մի զարգացում մատուցում է իրեն ձեռնտու «սոուսով»՝ հույսով, որ միջազգային գործընկերներն իրենց դատողություններն ու եզրահանգումները կայացնելիս ստեղծված ընդհանուր պատկերի մասին հստակ պատկերացում չեն ունենա եւ ադեկվատ գնահատական տալու հնարավորությունից զրկված կլինեն։
Սակայն հասկանալի է, որ միջազգային ոչ մի կառույց չի առաջնորդվում բացառապես միակողմանի տեղեկատվությամբ:
Բոլորվին վերջերս հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ մի քանի անգամ իր հեղինակավոր կարծիքը ներկայացրեց Վենետիկի հանձնաժողովը, որն, ինչպես հայտնի է, դատաիրավական ոլորտում ընթացող գործընթացները վերահսկող առանցքային կառույցներից է, եւ չնայած հանձնաժողովն ունի զուտ խորհրդատվական կարծիք, այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ցանկացած իրավական գործընթացում գերկարեւոր է եւ անկյունաքարային։
«Փաստ» թերթի ունեցած տեղեկություններով, ՍԴ եւ ՀՀ դատաիրավական ոլորտի շուրջ ստեղծված զարգացումների հետ կապված հանձնաժողովի այսօր էլ հետ խորքային համագործակցում է ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որն, ըստ մեր տեղեկությունների, բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին