Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

200.000 տոննայի չափով ակնկալվող բերք ունենք. Արման Խոջոյան

200.000 տոննայի չափով ակնկալվող բերք ունենք: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

«Աշնանացան ցորենի բերքահավաքն արդեն սկսվել է, կտևի մինչև սեպտեմբեր: Մոտ 40.000 հեկտարի չափով էլ Արցախում է առկա աշնանացան ցորենի ցանքատարածություն»,-ասաց նա:

Ընդառաջ գնալով այն մտահոգություններին, որ ցորենի արտադրության արդյունավետությունը 1 հա հաշվով ցածր է, և բերքատվությունը, պաշտոնական տվյալներով` կազմում է 1.8-2 տոննա, նախարարի տեղակալը նշեց, որ կառավարությունը հավանության է արժանացրել աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակն է աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման միջոցով ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը ցանքաշրջանառության խթանմանը և ցանքատարածքների ավելավմանը:

«Գյուղացիական տնտեսությունները՝ յուրաքանչյուրը հաջորդ տարվա համար օգտագործում են նախորդ տարվա բերքի մի մասը, որը չի ապահովում անհրաժեշտ բերքի ծավալ, հետևաբար՝ գյուղացիական տնտեսությունների կողմից նման վարքագիծը բացատրվում է նաև որակյալ սերմացու ձեռք բերելու համար ֆինանսական միջոցների բացակայությամբ:

Ուստի այս ծրագրով մենք երկու նպատակ ենք հետապնդում՝ ցույց տալ, որ որոշակի ներդրման պարագայում հնարավոր է ավելի շատ եկամուտ ստանալ որակյալ սերմացուի օգտագործումով, ինչպես նաև փոխել գյուղացիական տնտեսությունների վարքագիծը: Այս տարի ծրագրին մասնակից ֆերմերները, որոնք կձևավորեն որոշակի լրացուցիչ եկամուտ, դա նորից կներդնեն՝ որակյալ սերմացուի ձեռքբերման համար: Յուրաքանչյուր տնտեսվարող կարող է ձեռք բերել առավելագույնը 7000 կգ սերմ: Սա պայմանավորված է նրանով, որ ամեն հեկտարի համար սահմանված է առավելագույնը 350 կգ:

Սերմերի որակի պատասխանատվությունը կրում է մատակարարը, սակայն մենք մեր շահառուներին հնարավորություն ենք տալիս, որպեսզի ցանկության դեպքում հնարավորություն ունենան ստուգել սերմի որակը:

Ծրագրի մասնակից և մատակարար կարող են դառնալ նաև ՀՀ-ում սերմ արտադրող կազմակերպությունները»,- ընդգծեց էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

Այն հարցին, թե մասնագետները նշում են, որ սերմացուն նախօրոք պետք է փորձարկվի, որից հետո միայն կարելի է խորհուրդ տալ ցանելու համար, սա ինչպե՞ս է կարգավորվելու, նախարարի տեղակալը պատասխանեց.

«Մեր կողմից առաջարկված ծրագրում ներկայացված է սերմացուի սորտերի ցանկ, որոնք արդեն հավաստագրված, գրանցված են սերմերի գործակալությունում, հետևաբար՝ ծրագրի շրջանակներում կարող են միայն կիրառվել այն սերմերը, որոնք արդեն փորձարկվել են, հավաստագրվել են ու գրանցվել»:

Արման Խոջոյանը նշեց՝ հիմնական նպատակն արդյունավետության և բերքատվության բարձրացումն է, որը, ըստ պաշտոնական տվյալների՝ 1.8-2 տոննա է կազմում 1 հեկտարի հաշվով, և որակյալ սերմացու օգտագործելով այդ քանակը հնարավոր է առնվազն բարձրացնել 1 տոննայով՝ դրանով ցորենի արտադրությունը դարձնելով առավել եկամտաբեր և գրավիչ բիզնես:

Նա ասաց նաև, որ արդեն հնարավոր է 10 տոկոս կանխավճարով ձեռք բերել գյուղտեխնիկա, իսկ մյուս 10 տոկոսի երաշխավորը հանդիսանում է կառավարությունը:

Խոսելով պարենային անվտանգության, հատկապես՝ ցորենի արտադրության և ապահովության մասին, նա նշեց, որ ոչ միայն մշտադիտարկումներ, քննարկումներ են իրականացնում ցորենի կանխատեսվող արտադրության և ծավալների, քանակների հետ կապված, այլև դիտարկում են, թե տարածաշրջանում հարևան երկրները ցորենի ի՞նչ բերքատվություն են ակնկալում 2020թ. համար:

«Հանդիսանալով մեծածավալ ցորենի արտադրող և արտահանող երկրներ՝ դրանցից են Ուկրաինան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ռուսաստանը, Թուրքիան, այդ երկրներում նկատվում է տարեկան միջին ցուցանիշի չափ արտադրության քանակ: ՌԴ-ում կանխատեսվում է 5 տոկոսից ավելի արտադրության քանակ:

ԵԱՏՄ անդամ երկրների շրջանակներում մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բավարարելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում առկա պահանջարկը ցորենի նկատմամբ՝ միության շուկայում 46 միլիոն տոննա ցորենի ավելցուկ է սպասվում: Ցորենի մեծ մասը ՌԴ-ն է արտադրում և արտահանվելու է նաև երրորդ երկրներ:

ՀՀ-ում աշնանացան ցորենի ցանքատարածությունները կազմում են 2019թ. համար 56․000 հեկտար, և մոտ 3000 հա էլ կազմում է գարնանացան ցորենի համար»,- հավելեց Արման Խոջոյանը: