Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ներկուսակցական խմբավորումները չեն համախմբվում մեկ միասնական գաղափարի շուրջ. «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված կրթական համակարգում իրավիճակի հետ:

Ստորեւ ներկայացնում ենք այն.

«Կրթական համակարգի կառավարման ճգնաժամը

Կրթական համակարգը մշտապես խնդիր ունի լինել դինամիկ զարգացումների կենտրոնում, կատարելագործվել, զարգանալ ու առաջ շարժվել, իր հետ տանելով կրթությամբ զարգացող եւ կրթությամբ առաջ մղվող ոլորտները: Ասել կուզի տնտեսությունն ամբողջապես, իր զարգացման միտումներով եւ բարեկեցության ապահովման ապագայի հնարավորություններով: ՀՀ–ը վերջին ժամանակաշրջանում անընդհատ գտնվելով ցնցումների մեջ` նախահեղափոխական, հեղափոխական եւ հետհեղափոխական, իր հետ ցնուցումների մեջ է ներքաշում նաեւ ողջ կրթական համակարգը:

Կրթական համակարգը կայուն, դինամիկ զարգանալու համար կարիք ունի երկարաժամկետ գործընթացների, իսկ կառավարման մարմինների փոփոխվող ղեկավարները, նույնքան փոփոխուն եւ իրարամերժ ծրագրեր են առաջադրում կրթական ողջ համակարգի առջեւ, հնարավորություն չտալով որոշակիորեն դինամիկ աճ արձանագրել:

Կրթությունը պետք է զարգանա ծրագրային, ավելին` ռազմավարական կառավարման ճանապարհով, իսկ կառավարման մարմինների փոփոխությունը նվազագույն ազդեցությունը պետք է ունենա գործընթացների վրա: Ներկայումս ՀՀ բարձրագույն կրթության համակարգում տեղի ունեցող գործընթացները ապացույցն են ՀՀ-ում կրթության համակարգի ոչ ճիշտ կառավարման: ՀՀ պետական բուհերում տիրող իրավիճակը հստակ ներկայացնում է հետհեղափոխական պատկերը բարձրագույն կրթության համակարգում:

Ցավով պետք է արձանագրել, որ հետհեղափոխական Հայաստանի կառավարությունը «անհանգստանում» է ոչ թե բարձրագույն կրթության համակարգում շարունակական զարգացումների ապահովման խնդիրներով, այլ կուսակցական պարզագույն վրեժխնդրության հարցեր լուծելով: Բարձրագույն կրթության կառավարման համակարգում հեղափոխական կառավարության առաջին քայլը ՀՀԿ-ական ռեկտորների հարցի լուծումն էր, երբ առանց անգամ ձեւական այց կատարելու նրանց կողմից ղեկավարվող բուհեր, առանց ներսից գնահատելու իրավիճակը, վերջին հաշվով հիմնականում հակադրվելով բուհական կոլեկտիվների կարծիքին, հարց բարձրացվեց, ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում գործող օրենսդրությամբ եւ սահմանված կարգով ընտրված ռեկտորների պաշտոնավարումը դադարեցնելու ուղղությամբ:

Ասվածը բոլորովին չի փաստում կրթության կառավարման նախկին պատասխանատուների գերազանց աշխատանքը: Ամեն ինչ ծայրագույն դեպքում, ելնելով քաղաքական նկատառումներից, ընդունելի կարելի էր համարել, եթե օրենքով ու ընդունված կարգով ընտրված ռեկտորներին փոխարինելու գային բարձր մասնագիտական որակներով, եւ որն ամենակարեւորն է իրական փոփոխությունների իրականացման կամք դրսեւորող ու կառավարման փորձ ունեցող պրոֆեսիոնալներ, սակայն փորձը ցույց տվեց, որ անգամ այնպիսի առանձնահատուկ ոլորտի, ինչպիսին կրթությունն է, բացառություն չարվեց:

Սկսված գործընթացները կիսատ մնացին, սկսվեցին նոր գործընթացներ, որոնք իրավամբ առավել կազմաքանդում, քան նպաստում են կրթական ոլորտի գոյություն ունեցող կառուցակարգերի զարգացմանը: Այս գործընթացների հիմնական իրականցնողն ու պատասխանատուն ԿԳՄՍ նախարարությունն է, որի հանցավոր անտարբեր, ոչ թափանցիկ գործունեությունն ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը ներկայումս բարձրագույն կրթության ոլորտում արձանագրում է հետեւյալ պատկերը. գոյություն ունեցող բոլոր պետական բուհերից այսօր անհասկանալի պատճառներով մեկ եւ ավելի տարի ժամկետներով պաշտոնավարում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները` Երեւանի պետական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ինչը ոչ միայն կրթական գործընթացների վրա բացասական ազդեցություն է ունենում, այլ նաեւ առանձին դեպքերում նպաստում է ներբուհական ինտրիգների ստեղծմանն ու անհասկանալի ենթամշակույթի ձեւավորմանը:

Այստեղ անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ կրթության կառավարման մարմինների կողմից վարվող քաղաքականությունը անմիջական սոցիալական ազդեցություն է ունենում պրոֆեսորադասախոսական կազմի վրա, երկարամյա փորձ եւ կրթության կառավարման գործընթացներում լրջագույն վաստակ ունեցող դասախոսների աշխատանք ունենալ չունենալը կախված է նորաթուխ, կրթության գործընթացը չպատկերացնող կառավարիչների որոշումներից:

Ավելին՝ մի քանի հարյուր հազար պարգեւավճար ստացող պետական պաշտոնյաների ստվերում են մնում երկրի գիտական եւ մանկավարժական լրջագույն պոտենցիալ ունեցող դասախոսները, իրենց խղճուկ վարձատրությամբ, պակասեցվող ծանրաբեռնվածությամբ եւ աշխատանքը կորցնելու հեռանկարով: Նախարարության որդեգրած առավել վնասելու, քան նորը ստեղծելու ուղղությամբ իրականացվող գործելաոճը այս հարցում բերում է կրթական ոլորտի հիմնական շահառուների հիասթափությանը` մի կողմից ապագա ուսանողների բուհ ընտրելու գործընթացի վրա ազդեցություններին, երբ մամուլի հիմնական քննարկելիք թեման տվյալ ուսումնական հաստատությունն է, դժվար թե ընտրվի հենց այդ բուհը, կյանքի հիմնական որոշումը հօգուտ դրան կայացվի, արդյունքում ունենում ենք պատկեր, երբ հայրենական բուհերը ունենալով եւ կադրային պոտենցիալ եւ կրթական ուսումնական գործընթաց իրականացնելու հիմնական գործիքներ, սպասում են դիմորդների, ովքեր գերադասում են սովորել օտարերկրյա համատեղ գործունեություն ծավալող բուհերում, չնայած երբեմն հստակ ընտրությունը այլ բոլոր բուհերից կլիներ հայրենական բուհը:

Երկընտրանքի առաջ են կանգնած նաեւ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը: Անհասկանալի է նաեւ բուհական համակարգի մյուս շահառուների վարքագիծը, երբ աշխատաշուկայում սկսում են վերապահումով վերաբերվել այն բուհերի շրջանավարտներին, որոնց շուրջ մշտապես բորբոքվող կրքեր են: ՀՀ կրթության կառավարման համակարգի պատասխանատուները չեն սահմանափակվում նշված դրսեւորումներով, կայացվում են որոշումներ նախարարության ենթակառուցվածքների փակման վերաբերյալ չբացատրելով փակման նպատակն ու ցույց չտալով ակնկալվող արդյունքը (Կրթության ազգային ինստիտուտ, Հուշարձանների պահպանման գործակալություն): Դրանց գործառույթները մնում են անկատար, չեն վերաբաշխվում, չեն պատվիրակվում, իսկ գործառույթների ոչ ավելորդ լինելը ապացուցված է տարիների ընթացքում նրանց կողմից կատարված աշխատանքով:

Պետք է նշել, որ ներկայումս երկրի ամենաբարձր ամբիոնից փորձ է արվում վեթինգ գործընթացներ իրականացնել ազատ միտք արտահայտելու համար՝ հնչեցնելով սպառնալիքներ, անուններ տալ, իրականացնել «մաղման» գործընթացներ, առանց հաշվի առնելու անցած ուղին եւ չգնահատելով դասախոսական կազմի երկարամյա տարիների աշխատանքային փորձը: Պետք նշել նաեւ նոր, «թավշյա» իշխանությունների ոչ այնքան «թավշյա» ներկուսակցական խնդիրները, որոնք չեն բարձրաձայնվում, սակայն այնուամենայնիվ մնում են հակասությունների ակունքում եւ սառցաբեկորի փոքրիկ երեւացող կողմն են միայն հրամցնում հասարակությանն ու կրթության շահառուներին:

Ներկուսակցական խմբավորումները չեն համախմբվում մեկ միասնական գաղափարի եւ դրանք իրականացնելու ռազմավարության շուրջ, փոխարենը յուրաքանչյուրը փորձում է բավարարել սեփական ամբիցիաները, իսկ ինչպես բազմիցս նշվել է կրթական համակարգը ցնցումներ չի սիրում, այն դինամիկ աստիճանական զարգացման կարիք ունի` անհրաժեշտւթյան դեպքում առանց վիրահատական միջամտությունների վերջնակետին հասնելու հետագծով:

Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը, ԿԳՄՍ նախարարության ոչ հիմնավոր, առանց ռազմավարական ուղղվածության եւ հիմնական առաքելության տարվող քաղաքականությունն է, երբ կառավարող մարմինը համաձայն չէ եւ չի ուզում ընդունել անկախության տարիներին ձեռք բերվածը, թեկուզ եւ թերացումներով գործողը, իսկ նորը ստեղծելու պարզագույն հմտություններին պարզապես չի տիրապետում, որի իրատեսական դրսեւորումը կառավարության ծրագրի կատարողականն է ոչնչի մասին:

ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է իր շրջապատում ոչինչ չտեսնելու, ունակ եւ ոլորտի արհեստավարժ կադրերին անտեսելու քաղաքականություն եւ անմիջականորեն իր վրա դրված ուղիղ գործառույթը իրացնելու, կրթության կառավարման ոլորտում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու փոխարեն ավելի է խորացնում այն: Նման գործելակերպով ՀՀ կրթական համակարգը կհայտնվի խորը ճգնաժամի մեջ, որը հաղթահարելը չափազանց դժվար կլինի: Գերբեռնված, բազմաբնույթ եւ բազմաթիվ գործառույթներով լիազորված նախարարությունը ակնհայտորեն ձախողում է իր հիմանական առաքելությունը, ակնհայտորեն ցույց տալով, որ հենց մարդիկ են որոշում իրադարձությունների ընթացքն ու ոլորտների ճակատագրերը:

Երկրի, պետականության համար առաջնային ու կարեւոր ոլորտ հանդիսացող կրթական համակարգը, հետ նայելու կարողություն ու վճռական, ուժեղ ձեռքի կարիք ունի: Կրթական համակարգի ճգնաժամի հաղթահարումը ենթադրում է ուժեղ պետական համակարգի առկայություն, ինչին հասնելու համար անհրաժեշտ են վերքաղաքական գործընթացներ, որոնք միտված կլինեն ոլորտում զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը:

Անհրաժեշտ է դուրս գալ ներիշխանական ամբիցիոզ նկրտումներից՝ հիմնվել ոլորտի արհեստավարժ մասնագետների վրա, ոլորտի քաղաքականության եւ միասնական կառավարման համակարգի մշակման նպատակով, առաջ մղել կրթությունը որպես գերակա ոլորտ, որը ի վերջո կդառանա նաեւ հզոր տնտեսության եւ պետության հիմքը:

Որպես այս ճանապարհի առաջնային քայլ պետք է լինի ոլորտային, իրար հետ գործառութային կապերով չխաչվող գերնախարարության տարանջատումը առնվազն երկու նախարարությունների, յուրաքանչյուրում գիտակ, արհեստավարժ ղեկավարների նշանակումը, որոնք կգործեն «սեւերի եւ սպիտակների» կործանարար տրամաբանությունից դուրս, ինչպես նաեւ որպես մրցակցային շուկայում զարգանալու գործիք՝ բուհերի ինքնավարության շեշտակի բարձրացումը: