Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Փաշինյանն ուժեղացրե՞լ է իր անվտանգությունը. վարչապետի պահպանությունն իրականացնող ծառայողների թվի ավելացումը՝ գաղտնիք

NEWS.am–ի տեղեկություններով՝ ներքաղաքական իրավիճակով պայմանավորված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուժեղացրել է իր և ընտանիքի անվտանգությունը։

Մասնավորապես, դեռևս հունիսից կառավարական առանձնատան պահպանությունն, ինչպես նաև վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայողների թիվն ավելացվել է։

Տեղեկությունը ճշտելու նպատակով NEWS.am–ը գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությանը, ինչպես նաև վարչապետի աշխատակազմին։ Եվ այսպես հետաքրքրվել էինք, թե 2020–ին նախորդ երկու տարվա համեմատ արդյոք ավելացել կամ պակասե՞լ է Փաշինյանի և նրա ընտանիքի պահպանությունն իրականացնող ծառայողների թիվը, եթե այո՝ ի՞նչ պատճառով։ Սակայն թե՛ կառավարությունը և թե՛ ԱԱԾ–ն հրաժարվել էին պատասխանել մեր պարզ հարցմանը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։

Հիշեցնենք՝ երբ նախորդ տարեվերջին մամուլում լուրեր շրջանառվեցին վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար ԱԱԾ ՊՊԾ–ի կողմից նոր ավտոմեքենա գնելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեքենաները ձեռք են բերվել 2018-ին, քանի որ ավելացել է պահպանության ենթակա անձանց թիվը։ Մենք ԱԱԾ–ից հետաքրքրվել էինք նաև՝ 2020թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյոք ավելացել, կամ նվազե՞լ է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց թիվը, ինչին ևս այդ կառույցից հրաժարվել էին պատասխանել՝ նշելով, որ հայցվող տեղեկությունը ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում և դասվում է պետական և ծառայողական գաղտնիքների շարքին։

Նշենք, որ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասում են պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով: Պարզվում է, որ Հայաստանի պետական մարմիններից միայն ԱԱԾ–ն է գաղտնի պահում գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը, ինչի պարագայում հնարավոր չէ պարզել՝ մեր կողմից հայցվող տեղեկատվությունը առկա է այդ ցանկում, թե ոչ։ Օրինակ՝ պաշտպանության նախարարության և ոստիկանության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերը հրապարակային են և հասանելի են հանրությանը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը դեռևս 2012 թ. մարտի 6–ի ՍԴՈ-1010 որոշմամբ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր էր ճանաչել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, որով սահմանված է, որ «գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն», ինչը պարտավորեցրել է պետական գերատեսչություններին հրապարակել համապատասխան ցանկերը։

ԱԱԾ–ում հավանաբար տեղյակ չեն, որ Սահմանադրական դատարանի որոշումները ենթակա են կատարման անհապաղ ՀՀ ողջ տարածքում և ենթակա չեն քննարկման (վիճարկման, քննության) պետական որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից։ Այնուամենայնիվ, մեզ համար անհասկանալի է մնում, թե մեր կողմից հայցվող (քանակական ցուցանիշներ և անձնական տվյալներ չպարունակող) տեղեկատվության տրամադրումը ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, որ ԱԱԾ–ն այն դասել է պետական գաղտնիքի շարքը։