Մոբիլիզացիան որեւէ արդյունք չի տալիս
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների դասաժամերի կրճատումից զատ, իշխանությունները նախատեսում են նաեւ հանրակրթական ծրագրից հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան։ Շատ փորձագետների համոզմամբ, գործ ունենք ազգայինի եւ Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հերթական «արարի» հետ:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս որոշման հետ կապված հունվարից այս կողմ մոտ մեկ տասնյակ փակ քննարկումներ են տեղի ունեցել, որոնք բացառապես կազմակերպվել են, այսպես կոչված, Սորոսի գրասենյակի կողմից։ Թեմայի հետ կապված առանցքային ակտիվություն են ցուցաբերել նաեւ այդ հիմնադրամի հետ ասոցացվող եւ, ընդհանրապես, արեւմտյան ֆինանսներով սնվող ՀԿ-ներ ու անհատներ։
Մեր ունեցած տեղեկության համաձայն, «դրսից» հրավիրված էքսպերտներ էլ են մասնակցել, որոնք հատուկ «ինստրուկտաժ» են արել՝ հստակ ուղղորդելով, թե իրենց հետագա հիմնավորումներում հատկապես որ պնդումների վրա պետք է կենտրոնանան եւ որ թեզերն առաջ տանեն։
Չնայած դրան, նշյալ որոշումն այնպիսի հակազդեցություն է առաջացրել հանրության շրջանում, որ նույնիսկ իշխանական ու իշխանամերձ ուժերի մոբիլիզացիան գեթե մեկ տոկոսով հասարակական տրամադրությունների փոփոխության չի հանգեցնում, երբեմն նույնիսկ հակառակը, քանզի հաճախ այնպիսի դեմքեր են պաշտպանում այդ գաղափարը, որ հակառակ էֆեկտն է տալիս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին