Իմացեք ում եք սպառնում (տեսանյութ)
Առարկում եմ դատարանի անգործության դեմ, երբ մեղադրող կողմն անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ձեր հանդեպ ոչ թե ձեզ է դիմում, որպեսզի դուք, ըստ մեղադրանքի կողմի, մյուս կողմի անհարգալից վերաբերմունքը կանխեք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Իմ մյուս կողմում հանդես եկող կոլեգան ձեր գործողությունների դեմ առարկությունների դատավարական գործիքն օգտագործեց ինչ-որ միջնորդություն ներկայացնելու համար։ Սկսեց ձեր գործողությունների դեմ առարկություններով եւ վերջացրեց նրանով, որ միջնորդեց մեզ սահմանափակել դատախազների միջնորդությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնելու հարցում։ Այսինքն՝ կողմն ակնահայտորեն անբարեխիղճ է օգտագործում դատավարական գործիքակազմը։ Առարկում եմ, որ դուք դրան ուշադրություն չեք դարձնում։ Առարկում եմ ձեր անգործության դեմ, երբ մեղադրող կողմն անհարգալից վերաբերմունք դրսեւորելով ձեր հանդեպ ոչ թե ձեզ է դիմում, որպեսզի դուք, ըստ մեղադրանքի կողմի, մյուս կողմի անհարգալից վերաբերմունքը կանխեք»,- ասաց Ալումյանը։
Պաշտպանի խոսքով՝ մեղադրող կողմն արդեն անտեսում է դատարանին եւ ինքն իր հարցերն է փորձում լուծել պաշտպանական կողմի հետ. «Մեղադրող կողմը կիսասպառնալից, թե իրականում սպառնալից բաներ է ասում, մեզ պետք չի սպառնալ, մեզ էնքան են սպառնացել, այդ թվում, նաեւ ձեր գիտությամբ, որ ինչ էլ սպառնաք, նորություն չի լինելու, համ էլ իմացեք՝ ում եք սպառնում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը