Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական երկխոսության, պատրաստ չէ կարգավորման. Աննա Կարապետյան

Ադրբեջանն այսօր ամենասկզբունքային հարցերում հայտնում է ռադիկալ դիրքորոշում, որը ցույց է տալիս, որ այսօրվա Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական երկխոսության, պատրաստ չէ կարգավորման: Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:

«Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը Հայաստանի և միջնորդների վրա՝ հասնելու իր երազած սուբստանտիվ բանակցություններին: Բաքվում զգում են, որ միջնորդների համար այս մոտեցումն աստիճանաբար ավելի ընկալելի է դառնում, այդ մասին են վկայում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունները: Իսկ հայկական կողմերը զերծ են մնում այս հարցի շուրջ հստակ դիրքորոշում հայտնելուց, հակադրվելուց: Մեզ համար անընդունելի է սուբստանտիվ բանակցությունների ֆորմատը, և դրա մասին պետք է հստակ խոսել»,- ասել է նա:

«Ադրբեջանի նախագահը խոսում է վերջնագրային լեզվով, կարգավորման կարևորագույն բաղադրիչների վերաբերյալ անընդունելի կոշտ ձևակերպումներ է անում, համանախագահներին պահանջներ է առաջադրում և սպառնում չբանակցել: Ավելին՝ Ալիևը շարունակում է Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ էթիկան խախտող հայտարարություններով հանդես գալ: Սա ավելին է, քան ուղղակի ապակառուցողական պահվածք բանակցություններում, և պատշաճ արձագանք է պահանջում ինչպես Հայաստանից, այնպես էլ միջնորդներից ու միջազգային հանրությունից»,- նշել է Կարապետյանը:

Քաղաքագետի կարծիքով` սա շարունակաբար աճող գործընթաց է: «Ադրբեջանն այսօր իրեն առավել քան երբևէ ամուր է զգում բանակցություններում, ինչի պատճառը, առաջին հերթին, Հայաստանի իշխանությունների անհետևողական, չմտածված հայտարարություններն ու գործողություններն են, միջնորդների հետ ոչ ճիշտ կառուցվող աշխատանքը»,- նշել է նա:

«Այս ամենի համատեքստում էլ ավելի անհասկանալի է հնչում նախօրեին Արցախում Հայաստանի արտգործնախարարի արած հայտարարությունը երեք կողմերի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության վերաբերյալ: Վաղուց արդեն ժամանակն էր հասկանալու, որ այսօր Ադրբեջանի կողմից առաջ մղվող թեզերի պարագայում հնարավոր չէ խոսել երեք կողմերի համար ընդունելի լուծման մասին (եթե անգամ մի կողմ թողնենք վարչապետ Փաշինյանի այդ թեզի բոլոր խնդիրները, օրինակ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն Ադրբեջանի կամքից կախվածության մեջ դնելը): Առնվազն, դա անողը չպետք է լինեն Հայաստանը կամ Արցախը: Հարկավոր է խոսել մեզ համար ընդունելի լուծման մասին, պնդել դրա վրա»,- ասել է Կարապետյանը՝ զարմանք հայտնելով, որ Զոհրաբ Մնացականյանը նույնպես սկսել է կիրառել վարչապետ Փաշինյանի այդ թեզը, որի խնդրահարույց լինելու մասին բազմիցս խոսվել է:

Աննա Կարապետյանի դիտարկմամբ` ադրբեջանական կողմը, լուրջ հակազդեցության չհանդիպելով, աստիճանաբար ավելի ու ավելի է կոշտացնում իր հռետորաբանությունը, և այդ պայմաններում իբրև թե կառուցողական երևալու համար հորինված թեզերով առաջ շարժվելը ոչ միայն անարդյունավետ է, այլև կարող է անվտանգային խնդիրներ ստեղծող դառնալ: