Թաքցվել են պարգևավճարների վերաբերյալ փաստաթղթերը
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որով տեղեկացրել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ հունիսին 6,7 մլն դրամի պարգևավճար է տրվել, սակայն կարգադրությունը չի տեղադրվել քաղաքապետարանի կայքում։
Դավիթ Խաժակյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 2019թ.-ի տարեսկզբին հայտնում էր պաշտոնական տվյալների կեղծման մասին.
- «Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։
Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է»։
Փաստորեն նոր իշխանություններից պահանջվեց ընդամենը մեկ տարի՝ յուրացնելու փորձված մեթոդները, բայց երեսպաշտնորեն շարունակելու պնդել մեգաթափանցիկության մասին։
Այսպես քաղաքապետարանի պաշտոնական կայքից հանված նկարից կարող եք տեսնել, որ հունիս ամսվա հրապարակված կարգադրություններում կա մի բացթողում` 538-Ա կարգադրությանը հաջորդում է 541-Ա-ն։ Երկու կարգադրություն չի հրապարակվել։ Չիմացողի համար սա կարող է թվալ ընդամենը տեխնիկական վրիպակ, իսկ մեր հին նորերին լավ ճանաչողները կենթադրեն, որ մի բան այն չէ։ Ասեմ, թե ինչը այն չէ...
Թիվ 539-Ա չհրապարակված կարգադրության տակ թաքնված է քաղաքապետի կողմից տրված 6.7 միլիոն դրամ պարգևատրում, որը կարող եք տեսնել իմ կողմից ոչ պաշտոնապես ձեռքբերված երկրորդ նկարում։ Փաստորեն փորձ է արվել թաքցնել այս փաստաթուղթը, որն ունի մեկ ամսվա վաղեմություն։
Սա է նոր իշխանությունների դիմագիծը՝ եթերով դատարկաբանել, բայց տակից գործել ինչպես հարմար է։ Թե քանի այսպիսի կարգադրություն չի հրապարակվել այս ընթացքում միայն կարելի է ենթադրել։
Հ.Գ. Իմ տեղեկություններով սա ընդամենը եռամսյակային պարգևատրման բաժինն է այն աշխատակիցներին, ովքեր ցանկացել են պարգևավճարը ստանալ ամիս առ ամիս։ Ինչպես նախորդ 2.3 միլիոնանոց մեկ հոգուն տրված պարգևավճարը, այս ցանկում աստղաբաշխական թվեր չկան և բուն ֆոնդի կամ տրամադրման մասին ասելիք չունեմ, պարզապես ամոթալի, ոչ թափանցիկ գործելաոճ է, որը բնականաբար չի կարող չվերհանվել իմ կողմից»։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան