Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Ի՞նչ անշարժ գույք և որքա՞ն գումար են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու նրա կինը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 29-ին պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։

Նշենք, որ հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 30-ն էր։

ԱԺ նախագահը հայտարարագրել է 2 բնակարան՝ համատեղ սեփականությամբ, համապատասխանաբար՝ Երևանի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում։

Որպես նվիրատվություն՝ Միրզոյանը հայտարագրել է 2004 թ. արտադրության KIA մակնիշի մեքենա, որն արդեն հարկային տարվա վերջում առկա չի եղել։

Հայտարարատու տարում ԱԺ նախագահի բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) կազմել են 10,000,000.00 ՀՀ դրամ. գումարի ծագման աղբյուրը՝ պաշտպանված։

Որպես կանխիկ գումար՝ Միրզոյանը հայտարարագրել է 2,220,000.00 ՀՀ դրամ։

Արարատ Միրզոյանը աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ ստացել է և՛ Ազգային ժողովից, և՛ վարչապետի աշխատակազմից։

Ազգային ժողովից ստացել է 15,696,640.00 ՀՀ դրամ, իսկ վարչապետի աշխատակազմից՝ 2,119,153.00 ՀՀ դրամ։

Բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, պարտքային և այլ արժեթղթեր, հանձնած և վերադարձված փոխառություններ և ավանդներ, ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք, կրիպտոարժույթ Արարատ Միրզոյանը չի հայտարաագրել։

Նախորդ՝ 2019 թվականին ներկայացրած իր տարեկան հայտարարագրում առաջին փոխվարչապետի պաշտոնում Արարատ Միրզոյանը հայտարարագրել է դարձյալ 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում։

Բնակարաններից առաջինը ձեռք է բերվել հարկային տարում՝ արժեքը՝ 49,700,000.00 ՀՀ դրամ, որն առկա է եղել նաև հարկային տարվա վերջում, իսկ ահա 2-րդ բնակարանը՝ արժեքը՝ 13,600,000.00 ՀՀ դրամ, օտարվել է և հարկային տարվա վերջում առկա չի եղել։

Միրզոյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 297,865.00 ՀՀ դրամ, իսկ տարվա վերջում՝ 9,820,000.00 ՀՀ դրամ։

Աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1,860,370.00 և 12,870,804.00 ՀՀ դրամ։

Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը՝ 13,600,000.00 ՀՀ դրամ։

Ստացված փոխառությունները (վարկեր) կազմել են 34,790,000.00 ՀՀ դրամ։

Ընդհանուր եկամուտը հաշվետու տարում կազմել է 63,121,174.00 ՀՀ դրամ։

Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, 2020 թվականի մայիսի 29-ին հայտարագրել է համատեղ սեփականությամբ Աջափնյակ վարչական շրջանում 1 բնակարան, 2011 թվականի արտադրության KIA մակիշի ավտոմեքենա՝
6,200,000.00 ՀՀ դրամ արժեքով։

Բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների)՝ 450,000.00 ՀՀ դրամ։

Կանխիկ գումար տարվա վերջում՝ 70,000.00 ՀՀ դրամ։

Աշխատանքի վարձատրություն կամ հավասարեցված այլ վճարումները կազմել են 8,180,000.00 ՀՀ դրամ՝ ստացված ՎՕԼՕ ՍՊԸ-ից։

Ստացված փոխառությունները (վարկեր) Ինեկոբանկ-ից կազմել են 4,240,000.00 ՀՀ դրամ։

Գոհար Աբաջյանը 2019 թվականին հայտարարագրել է հաշվետու տարում ձեռք բերված 1 բնակարան բազմաբնակարան շենքում՝ 49,700,000.00 ՀՀ դրամ արժեքով, և 1 բնակարան՝ 13,600,000.00 ՀՀ դրամ արժեքով, որը տարվա վերջում օտարվել է։

Աբաջյանի դրամական միջոցները՝ 1,740,000.00 ՀՀ դրամ։

Որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարում հայտարարագրել է 6,848,215.21 ՀՀ դրամ։

Գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը կազմել է 13,600,000.00 ՀՀ դրամ, ստացված փոխառությունները (վարկեր)՝ 34,790,000.00 ՀՀ դրամ։

Աբաջյանի ընդհանուր եկամուտը կազմել է 55,238,215.21 ՀՀ դրամ։

Նա բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ, պարտքային և այլ արժեթղթեր, հանձնած և վերադարձված փոխառություններ և ավանդներ, ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք, կրիպտոարժույթ չի հայտարարագրել։