Պատվաստանյութի համար բանակցություններ ենք սկսել թե արտադրողների, թե հավաքական գնորդների հետ. Արսեն Թորոսյան
Պատվաստանյութի մշակումը եւ դեղորայքի մշակումը երկու տարբեր պրոցեսներ են, որոնք գուգահեռաբար ընթանում են աշխարհում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը:
«Մենք երկուսով էլ գործողություններ ենք իրականանացնում: Որպես օրինակ «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ ենք գնել, որը մոտավորապես 10 օրից Հայաստանում կլինյի, ռուսական «աֆրիվավիրի» բանակցություններն ենք տանում, ինչպես նաեւ ճապոնական եւ ռուսական ֆավիպիվավիրի բնակցություններ ենք տանում: Ճապոնակաինից արդեն ստացել ենք, շուտով կսկսվի օգտագործվել»,-ասաց նա:
Նախարարը հավելեց, որ այլ է իրավիճակը պատվաստանյութերի մասով. «Աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունենք դառնալու վերջնական պրոդուկտ: Փոխզիջումային մի իրավիճակ կա, եւ հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ պատվաստանյութ լինելու է: Այդ համոզումը շատ կարեւոր է, սկզբում այդ համոզումը չկար: Դրա համար արդեն երկրները քննարկում են ապագա պատվաստանյութի գնման հարցերը: «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը ամենահավանական պրոդուկտերից մեկն է: Կան ավելի խոշոր արտադրողների կողմից պատվաստանյութերը: Այդ ընկերությունների հետ բանակցությունները գնում են, բայց դրանք շատ նախնական են: Այստեղ լ ապագա պրոդուկտների վաճառքի հարցում անորոշությունները շատ մեծ են: Օրինակ, շատ երկրներ գնելով դեռեւս չհաստատված պատվաստանյութի մեծ խմբաքանակներ, ստեղծելու են իրավիճակ, որ մյուս երկրների դա հասանելի չի լինելու: Մրցավազքի նման մի բան կա:
Մենք որոշել ենք առնվազն սկսել այդպիսի խոսակցություններ արտադրողների հետ, որոնցից մեկի մասին խոսեցի, այնպես էլ հավաքական գնորդների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԱՀԿ-ն, Գավին, որոնք կարող են միանգամից 100 երկրի համար գնել խմբաքանակ եւ հավասար բաշխել: Միայն պատվաստանյութի առկայությունն է մեզ թույլ տալու վերադառնալ բնականոն կյանքի՝ առանց դիմակների»,-ընդգծեց Թորոսյանը:


















































Մենք ամեն ինչ անում ենք, որ ԼՂ-ից տեղահանված ընտանիքները բնակարան ձեռք բերեն, ոչ թե նախընտրեն երկարատև վարձակալությունը. Արսեն Թորոսյան
623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5
Թորոսյանը «երկար չի ձգի»
Նախարարությունում «բունտ» է հասունանում
Թորոսյանից բացի նախարարի այլ թեկնածու չի եղել
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին