Բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում հուլիսի 1-ից ոստիկանությունն իրականացնում է արտակարգ ծառայություն (տեսանյութ)
Հուլիսի 1-ին հանրապետությունում մեկնարկել է 2020 թվականի ամառային զորակոչը։ Այդ օրվանից հանրապետության բոլոր զինկոմիսարիատների հարակից տարածքներում ոստիկանությունը սկսել է իրականացնել արտակարգ ծառայություն։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հորդորում են զորակոչիկների հարազատներին՝ պահել սոցիալական հեռավորություն և լինել դիմակներով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Բացի նշվածից, ոստիկանությունը արտակարգ ծառայություն է իրականացնում պաշտպանության նախարարության հանրապետական հավաքակայանի շրջակայքում։ Ոստիկանները կրկին հորդորում են պահել սոցիալական հեռավորություն և ստուգում են դիմակների առկայությունը։ Կարգը խախտածների նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ։
Ըմբռնումով մոտենալով՝ կոչ ենք անում զորակոչիկների հարազատներին, որպեսզի հնարավորինս քիչ մարդիկ այցելեն զինկոմիտսարիատներ, իսկ հանրապետական հավաքակայան ընդհանրապես չայցելել, քանի որ զինակոչիկների հարազատները հանրապետական հավաքակայանում որևէ գործողության չեն մասնակցում։ Զորակոչիկների վիճակահանությանը հարազատները կարող են հետևել միայն տարածքային զինկոմիսարիատներում։
Բարի ծառայություն մաղթելով բոլոր զինվորներին՝ նշենք, որ ոստիկանության ծառայության միակ նպատակը զինվորների ու քաղաքացիների առողջության անվտանգության պահպանումն է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը